Հաղորդակցման հմտություն ժեստերի և մատնախոսության միջոցով

Ժեստերի լեզուն իսկըզբանե առաջացել է 16րդ դարում եկեղեցում և առաջին օգտագործողները եղել են հոգևորականները։ Հետագայում Ժեստերի լեզուն սկսել են օկտագործել նաև լսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ որպես հաղորդակցության միջոց։ Հայաստանում ժեստերի լեզվի մշակմամբ առաջին անգամ զբաղվել է Վաչագան Խալաթյանը, որը ստեղծել է ժեստերի լեզվով գիրք։

Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

▪︎Մատնախոսել աջ ձեռքով
▪︎Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած։

▪︎Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ
▪︎Մատնախոսելիս նայել զրուցակցին
▪︎Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ
▪︎Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Մարդիկ ցանկացած պահի խոսում են ոչ միայն լեզվով, այլև ժեստերի
լեզվով:

Ժեստեր –Ձեռքի, գլխի, մարմնի շարժումներ են։

Բոլոր կուլտուրաներում կան ժեստեր, որոնց նշանակությունը նույնն
է:
Կինեսիկա – Հունարենշարժում

Կինեսիկային են պատկանում արտահայտիչ շարժումները, որոնք դրսևորվում են դիրքերում, ժեստերում, դիմախաղում /միմիկա/, քայլվածքում, հայացքում:

Պրոսոդիկա - Շեշտադրում և արտալեզվաբանություն. Սա ընդհանուր անվանումն է.

Նշանակում է խոսքի այնպիսի ինտոնացիա, որը ներառում է արագությունը, բարձրությունը, խոսակցական տոնի բարձրությունը, ձայնի տեմբրը, շեշտադրման ուժը:

Տակեստիկա /հպումային/

Հաղորդակցման միջոցներին են դասվում դինամիկ այնպիսի հպումները, ինչպիսիք են՝ ձեռքսեղմումները, ափահարումները,
համբույրները:
Հատուկ նշանակություն ունեն հաղորդակցվողի կարգավիճակը,
տարիքը, սեռը, ծանոթության աստիճանը:

Պրոքսեմիկա – Հաղորդակցությունն ունի տարածական կազմակերպվածություն:

Շփման ընթացքում մարդիկ միմյանց նկատմամբ որոշակի դիրք են ընդունում: Նրանց միջև ֆիզիկական տարածության մեծ և փոքր լինելը կապված է հոգեբանական
տեսակետից հեռու կամ մոտ լինելու հետ:Posted in: Քաղ. Սոց. հիմունքներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar