Կենսաբնության հարցաշար.

Բջջի օրգանական նյութեր

Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Օրգանական նյութեր են. 

կենդանական և բուսական և բուսական ճարպերը, ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են, գլյուկոզը, ֆրուկտոզը և այլն

Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր:

Կենդանի օրգանիզմներից առաջացող նոր սերունդը միշտ նման է ծնողական ձևին և կրում է նրա ժառանգական տեղեկատվությունը:

Կենդանի օրգանիզմների կազմության բարդացումը կոչվում է աճ, իսկ արդյունքում ձևավորվող նոր հատկանիշների դրսևորումը՝ զարգացում:

հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութր

Ջուրը լուծիչ է, որում լավ լուծվող նյութերը կոչվում են հիդրոֆիլ: Դրանցից են շատ անօրգանական աղերը, թթուները, հիմքերը, իսկ օրգանական նյութերից` որոշ ածխաջրեր կամ սպիտակուցներ և այլն: Սակայն կան նաև շատ նյութեր, որոնք վատ են լուծվում կամ չեն լուծվում ջրում: Դրանք կոչվում են հիդրոֆոբ նյութեր:

Դաս 2
Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը՝առաջնային, երկրորդային, երրորդային, չորրորդային կառուցվածք,բնափոխում, ֆունկցիան:Ածխաջրեր, ճարպեր դրանց կառուցվածքը:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում հենդիպող սպիտակուցների բնափոխման օրինականեր,նշել պատճառները, ինչ գործոնների ազդեցությամբ են դրանք բնափոխվում, պատրաստել ուսումնական նյութ:

Բջջի օրգանական նյութերն են սպիտակուցները, ճարպերը, աշխաջրերը և նուկլեինաթթուները։

Սպիտակուցի բարդ կառուցվածքը հետաքրքիր է նաև նրանով,. որ ունի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային կառուցվածքներ։ Սպիտակուցի կառուցվածքը շատ ամուր չէ, այսինքն հերիք է ջերմաստիճանի բարձրացում, և սպիտակուցը փոխում է իր կառուցվածքը, այսինքն դենատուրացվում է։ 

Ածխաջրեր -սրանք նույնպես օրգանական նյութեր են, որոնք հանդիպում են և բուսական բջիջներում, և կենդանական բջիջներում, բաղկացած են ածխածնից, թթվածնից և ջրածնի ատոմներից։ Ըստ կառուցվածքի լինում են պարզ /մոնոսախարիդներ/ և բարդ / պոլիսախարիդներ/։ Պարզ միաշաքարներից են գլյուկոզա, ռիբոզա և ռեզօքսիռիբոզան։ Երկու միաշաքար միասին կազմում եմ երկշաքար, որոնցից է օրինակ կաթնաշաքարը և շաքարավազը:

Դաս 3
Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները, գենետիկական կոդ
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս4
Նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիան, Գենետիկական կոդ, 1:
Լրացուցիչ աշխատանք
Որո՞նք են նուկլեինաթթուների ֆունկցիաները, պատրաստել ուսումնական նյութ:

Դաս 4․
Ցիտոպլազմա, բջջի հիմնական օրգանոիդները, 2 ,
Լրացուցիչ աշխատանք
Կրկնում եք նաև նախորդ թեմաները, թարգմանում, նյութ պատրաստում։

Դաս 5
Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիա և տրանսլյացիա:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 6
Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը։Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն նկարագրել ախտանիշները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները
Դաս 7()
Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր։

Դաս 8()
Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։
Դասը 9()
Բջջի բաժամումը՝միթոզ , 2 քրոմոսոմի կառուցվածքը:Էջ44-46:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:

Դասը 12 ()
Բջջի բաժանումը ՝մեյոզ 1:
Լրացուցիչ աշխատանք
Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13()
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ, դրանց կենսաբանական նշանակությունը, առավելությունները և թերությունները։Բլոգներում ներկայացնել համեմատությունը՝նշելով օրինակները։

Դասը 7()
Օրգանիզմի անհատական զարգացում՝սաղմնային և հետսաղմնային, լրիվ և թերի կերպարանափոխություն, որն է դրնաց կենսաբանական նշանակությունը։

Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն Մենդելի 1-ին օրենք, գենոտիպ և ֆենոտիպ:

Մենդելի 2-րդ օրենքը:Ոչ լրիվ դոմինանտություն:Գամետների մաքրության վարկած:

Սեռի գենետիկա, սեռի հետ շղթայակցված հատկանիշների ժառանգում, ժառանգական հիվանդություններ:էջ՝75-79:

Դասը 10 ()
Բջջի բաժամումը՝միթոզ , քրոմոսոմի:Էջ44-46:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված նյութը և պատրաստել ուսումնական նյութեր:

Դասը 12 ()
Բջջի բաժանումը ՝մեյոզ 1:
Լրացուցիչ աշխատանք
Սովորել տեսական նյութը , թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 13 ()
Հետսաղմնային զարգացման շրջանները,ընդհանուր բաժնի ամփոփում։
Կրկնակի բեղմնավորում
Վիրուսներ 1,
Համացանցից գտնել հետաքրքիր տեղեկություններ վիրուսների վերաբերյալ, համեմատել տարբեր վիրուսների գոյատևման պայմանները, առաջացրած հիվանդությունները, բուժման հնարավոր եղանակները:

Փետրվար- մարտ II Կիսամյակ

Դաս14()
Դարվինի էվոլյուցիոն տեսություն,էվոլյուցիայի շարժիչ ուժերը:Էջ 91-94:
Պատրաստել ուսումնական նյութ, արտահայտել նաև ձեր տեսակետը, բերել վերջինիս վերաբերյալ փաստարկներ:

Դաս15()
Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին :Էջ 96-106

Դաս 16()
Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:Էջ108-112:

Դաս 16()
Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:Էջ 129-133:

Դաս 17()
Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները,չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ:Էջ 129-141:

Դաս 18()
Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները:Էջ 149-152:
Գաղափար կենսոլորտի մասին,կենսոլորտի բաղադրիչները,կենդանի նյութ:
Լրացուցիչ աշխատանք
Բերել առօրյաում ձեզ հանդիպող մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրների օրինակներ, տալ դրանց հնարավոր լուծումներ:

Դաս. 19()

Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։ԷՋ165-171։Կարդում եք նաև հետաքրքիր է իմանալ հատվածը։Պատրաստում ուսումնական նյութ։

Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկիել ինձ։

Դաս. 20()
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը:

Դաս. 21․()

Հասկացություն կենսաբանական արտդրանքի մասին, առաջնային և երկրորդային կենսաբանական արտադրանք:Ցամաքային և ջրային էկոհամակարգերի բազմազանությունը:
Պատրաստել ուսումնական նյութեր:

Դաս 22 ()

Գենետիկական հիվանդություններ։
Ընտրել որևէ ժառանգական հիվանդություն և նկարագրել այն։
Մուտացիաներ, դասակարգումը,քրոմոսոմային և գենային մուտացիաներ,մարմնական և սեռական բջիջներում, մուտացիաների պատճառները,ուռուցքներ և ուռուցքածիններ:Պատրաստել այս թեմաներով նյութեր՝հոդվածներ, դնել բլոգներում, հղումները ուղարկել ինձ:

Դաս 23()
Էվոլյուցիայի շարժիչ ուժերը,գոյության կռիվ, բնական ընտրություն.:
Լրացուցիչ աշխատանք։
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր

Դաս. 24()
Բույսերի և կենդանիների սելեկցիա, դերը մարդու կյանքում և բնության մեջ:
Լրացուցիչ աշխատանք
Թարգմանել հղումներով նշված որևէ նյութ և պատրաստել ուսումնական նյութեր
Բերել ձեզ ծանոթ, հանդիպող սելեկցիաների օրինակներ, որն է դրա կենսաբանական նշանակությունը

Դարվինիզմ

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

18311836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրություն

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Սպիտակուցներ

Սպիտակուցներ (պրոտեիններպոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ , որոնք կազմված են պետպտիդային կապով  իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով , սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձրափոխությունների, ինչպես բջջում  ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի  սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց  ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության   մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով  բջջային կմախքը ։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում  և բջջային ցիկլում։ 

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր ,հացահատիկային բույսեր ), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի  ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը  1958 թվականին ստացավՆորբելյան մրցանակ քիմիայի բնագավառում։ Ռենտգենային ճառագայթներիդի դրակցիայի  մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է  հեմոգլոբինի  և միոգլոբինի  եռաչափ կառույցները Մաքս Պեուցիի  և  Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ:

Հարց ու պատասխան

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

1.Կենսաբանությունը որպես գիտություն։

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

2. Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։

Կապ ունի բնագիտական առարկաների հետ

3.Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։

4.Կենսաբանական տեսությունների ժամանակակից բնագիտական պատկերացումների դերը։

5. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Կենսաբանություն

գենետիկա,էկոլոգիական միջավայր,սիստեմատիկա,կենսաբանությունը հայաստանում,

Գենետիկա

Գենը կենդանի օրգանիզմների ժառանագականության միավորն է։ Այն համապատասխանում է ԴՆԹ-ի որոշակի տեղամասի հետ, որն ազդում է օրգանիզմի որոշակի հատկանիշի համար։ Բոլոր օրգանիզմները՝ լինի բակտերիա, թե կենդանի, ունեն ԴՆԹ-ի կրկնապատման և սպիտակուցի տրանսլյացիայի նույն տարրական մեխանիզմները։ Բջիջը տրանսկրիպտում է գենի ԴՆԹ-ն՝ վերածելով ՌՆԹ-ի, ապա ռիբոսոմը  տրանսլյացիայի ընթացքում ՌՆԹ-ի այդ հաջորդականության հիման վրա ամիաթթուներից սինթեզում է սպիտակուցներ։Գենետիկական ծածկագիրը ընդհանուր է օրգանիզմների մեծամասնության համար։Օրինակ ՝ ինսուլինի հաջորդականությունը նույն կերպ սինթեզում է ինսուլին, երբ ներմուծվում է այլ օրգանիզմի մեջ։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է  քրոմոսոմների մեջ ․էուկարիորիտների մոտ դրանք գծաձև են, իսկ պրոկարոտների մոտ՝ օղակաձև։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։Էուկարիոտ օրգանիզմների մոտ ( կենդանիներ,բույսեր,սնկեր և նախակենադիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում,իսկ որոշ մասը ՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում) ։Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանում է միայն ցիտոպլազմայում։Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։Գենոմի գենետիկական տեղեկատվությունը պահպանվում է գեներում, օրգանիզմի գենետիկական տեղեկատվության ամբողջությունն անվանվում է գենոտիպ ։

Սիստեմատիկա

Տեսակառաջացումն առաջացնում է մի ծառ, որն արտահայտում է տեսակների միջև փոխհարաբերությունները։Սիստեմատիկան ւսումնասիրում է այս հարաբերությունները՝ այսպիսով բացահայտելով տեսակների և տեսակների խմբերի միջև եղած տարբերություններն ու նմանությունները։Սիստեմատիկան հետազոտման ակտիվ ճյուղ էր դեռ էվոլյուցիոն մտքի զարգացումից առաջ։ Ավանդական կերպով, կենդանի օրգանիզմները բաժանվել են հինգ թագավորությունների՝ մոներա,պրոտիտա,սնկեր,բույսեր և կենդանիներ։Սակայն այժմ շատ գիտնականներ հինգ թագավորությունների այսպիսի բաժանումը համարում են հնացած։ Ժամանակակից դասակարգման համակարգը սկսել է երեք դոմենային համակարգով՝ արքեաներ,բակտերիաներ,էկուարիոտներ։ Այս դոմենները ցույց են տալիս, թե արդյոք բջիջներն ունեն կորիզ, թե ոչ, ինչպես նաև կենսաբանական կարևոր կենսամոլեկուլների, օրինակ՝ ռիբոզիմի քիմիական կառուցվածքի տարբերությունները։ Ապա, յուրաքանչյուր թագավորություն առանձին բաժանվում է մինչև յուրաքանչյուր տեսակ դասակարգվում է։Հերթականությունն այսպիսին է՝ դոմեն (կայսրություն),թագավորություն,տիպ,դաս,կարգ,ընտանիք,ցեղ,տեսակ։

Բացի այս կատեգորիաներից կան նաև օբլիգատիվ ներբջջային մակաբույծներ, որոնք համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Շատ գիտնականներ այս կառույցներին նյութափոխանակության առումով չեն համարում կենդանի, քանի որ նրանց մոտ բացակայում են կյանքը բնորոշող մեկ կամ մի քանի հիմնարար գործընթացներ։ Այս խումբը ներառում է վիրուսներին,վիրիոիդներին,պրիոններին, և սատելիտներին։

Էկոլոգիական և միջավայրային

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Էկոհամակարգերը հետազոտվում են տարբեր մակարդակներում՝ առանձին օրգանիզմների էկոլոգիայից, նրանց պոպուլյացիաներից մինչև էկոհամակարգեր և կենսոլորտ։<<Պոպուլյացիոն կենսաբանություն>>տերմինն օգտագործվում է որպես «պոպուլյացիոն էկոլոգիայի» փոխարինիչ, բայց պոպուլյացիոն կենսաբանությունն ավելի հաճախ օգտագործվում է հիվանդությունների, վիրուսների, մանրէների դեպքում, իսկ պոպուլյացիոն էկոլոգիան հիմնականում վերաբերում է բույսերին և կենդանիներին։ Էկոլոգիան բաժանվում է շատ բաժինների։Էթոլոգիան ուսումնասիրում է կենդանիների վարքը, հատկապես՝ սոցիալական կենդանիների՝ պրիմատների և շնազգիների։ Հաճախ էթոլոգիան համարվում է կենդանաբանության բաժին։Որոշակի առումով ժամանակակից առաջին էթոլոգը Չարլզ Դարվինն էր, որի «Զգացմունքների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գիրքն ազդել է շատ էթոլոգների վրա։

Կենսաբանությունը Հայաստանում

Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին  Հայաստան է թափանցել արևմուտքից,հելլենական երկրներից։ Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացի ,Ագաթանագեղոսը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի,  սաղմնաբանության , ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները։Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստանում 12-13-րդ դարերում։ Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը։ Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես՝ ժողովրդական բժշկությանը։ Հայաստանի ֆլորայի առաջին խորն ուսումնասիրությունը կատարել են  Ղևոնդ Ալիշանը և Շահրիմանյանը։ 16-17-րդ դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնոըպոլսեցին ։ Նորագույն շրջանի կենսաբանական հայ մտքի ներկայացուցիչներից էր  Միքայել Նալբանդյանը, որը, բժշկակենսաբանություն կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը։

Կենսաբանական գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Նոր կազմակերպված Երևանի համալսարանում  , Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձրագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ կենսաքիմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը   (1875-1941), ֆիզիոլոգ  Տիգրան Մուշեղյանը (1886-1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պողոս Քալանթարյանը  (1887-1942), բուսաբան Հովակիմ Բեդելյանը  (1874-1940), բուսաբույծ Միքայել Թումանյանը (1886-1950), կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը  (1880-1954) և ուրիշներ հիմնադրում են հայկական կենսաբանական դպրոցը։ Գիտական օջախները 1943 թվականին միավորվում են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի   համակարգում։ Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝  Արմեն Թախտաջյանի ղեկավարությամբ։ Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ։ Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան ( Միքայել Չայլախյան ,Վահան Ղազարյան  ), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի  անհատական զարգացման և ծերացման խնդիրների վերաբերյալ։
՝Ալեքսեյ Շելկովնիկովի, Սիմոն Յուզբաշյանի, Մ․ Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը։ Լայն ծավալ են ստանում գլխավորապես  հացազգիների  գենետիկային և սելեկցիային ( Միքայել Թումանյան, Գուրգեն Բաբաջանյան,Վարդան Գուլքանյան), խաղողի վազին (Սուրեն Պոողոսյան , բանջարանոցային մշակաբույսերին ( Հրանտ Բատիկյան  և ուրիշներ) նվիրված հետազոտությունները։ Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային ( Հրաչյա Բունիաթյան, Արմեն Գալոյան և ուրիշներ)։ Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէակենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէակենսաբանությանը ( Հարություն Փանոսյան , Էվրիկ Աֆրիկյան)

Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆունկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Բջիջ։ Բջջային տեսություն

ավելի քան 100 տարի առաջ պարզվեց, որ մեր մոլորակի վրա ապրող կենդանի օրգանիզմների մեծ մասն ունի բջջային կառուցվածք։ Բջիջը ներկայումս գոյություն ունեցող բոլոր կենդանական և բուսական օրգանիզմների ոչ միայն կառուցվածքի, այլև կենսագործունեության և զարգացման հիմնական միավորն է։
Բջիջների կառուցվածքը, քիմիական բաղադրությունը, կենսագործունեության պրոցեսները և բազմացումը ուսումնասիրող գիտությունը կոչվում է բջջաբանություն, ցիտոլոգիա (հուն․ <<ցիտուս>>՝ բջիջ, <<լոգոս>>՝ գիտություն)։ Այն ներկայումս շատ արագ է զարգանում և վիթխարի նյութ ունի բջջի կառուցվածքի, ֆունկցիաների և էվոլյուցիայի մասին։

Բջիջների մեծ մասը մանրադիտակային մանր չափեր ունի։ Մարդու աչքը ընդունակ է տարբերելու երկու կետերը, երբ նրանք գտնվում են ոչ պակաս, քան 0,1 մմ հեռավորության վրա, իսկ բազմաբջիջ օրգանիզմների հյուսվածքների կազմության մեջ մտնող բջիջները երկուսից երեք անգամ 0,1 մմ-ից փոքր են, այդ պատճառով էլ բջջի կառուցվածքն անզեն աչքով դիտել հնարավոր չէ։ Բջջի ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն մանրադիտակի գյուտից հետո (Ռոբերտ Հուկ,1665)։

Բջջային տեսությունը ստեղծվեց 1838թ․ բջջի մասին կուտակված գիտելիքների հիման վրա։ Բջջային տեսություն ստեղծելու և վերջնական բանաձևը տալու մեջ հատուկ նշանակություն են ունեցել բուսաբան Մ․Շլեյդենի և կենդանաբան Թ․ Շվաննի աշխատությունները։ Օրգանիզմների բջջային կառուցվածքի տեսությունը ներկայացված է Թ․ Շվաննի <<Մանրադիտակային հետազոտություններ կենդանիների և բույսերի կառուցվածքի ու աճման համապատասխանությունների մասին>> աշխատության մեջ։

Բջջային տեսության էությունն այն է, որ բոլոր կենդանի էակները՝ բույսերը, կենդանիները, ներառյալ նաև միաբջիջ օրգանիզմները, բջիջներից և նրանց ածանցյալներից են կազմված։
Կառլ Բերը հայտնագործեց կաթնասունների ձվաբջիջները և հաստատեց, որ բոլոր օրգանիզմները իրենց զարգացումը մեկ բջիջից են ստեղծում, այդ բջիջը բեղմնավորված ձվաբջիջն է, որը տրոհվում , նոր բջիջներ է առաջացնում, իսկ սրանցից ձևավորվում են ապագա օրգանիզմի հյուսվածքները և օրգանները։
Կ․Բերի հայտնագործությունը ցույց տվեց, որ բջիջը ոչ միայն բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի, այլև զարգացման միավոր է։

Փոքր-ինչ ուշ կենսքիմիական հետազոտությունների զարգացման շնորհիվ ապացուցվեց, որ բոլոր օրգանիզմների բջիջները իրենց քիմիական բաղադրությամբ նման են և նրանց հիմնական նյութափոխանակության պրոցեսները միատեսակ են ընթանում։
Բջջային տեսությունը՝ բջջային կառուցվածքի հիման վրա, որը կենդանի մարմնի կազմավորման կարևորագույն սկզբունքն է, ցույց է տալիս կենդանիների և բույսերի ծագման միասնությունը։

Ֆ․Էնգելսը բարձր է գնահատել բջջային տեսության ստեղծումը՝ այն դնելով նյութի և էներգիայի պահպանման օրենքի և Չ․ Դարվինի բնական ընտրության տեսության հետ մի շարքում։
Բջջային տեսության հետ սերտ կապված է բջջաբանության, որպես ինքնուրույն կենսաբանական գիտության, առաջացումը և զարգացումը։ Անցյալ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում մանրադիտակը կատարելագործվեց այնքան, որ հնարավոր դարձավ կենդանական և բուսական բջջի կառուցվածքի ուսումնասիրությունը, և բացահայտվեցին նրա հիմնական օրգանոիդները, ինչպես նաև զանազան ներառուկները։

Բջիջ

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից,  որը պարփակված էբջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝բակտերիաները ,որոշ ջրիմուռներ  ու սնկեր,նախակենդանիները  ) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն  մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջը հայտնաբերել էՌոբերտ Հուկը  1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։Բջջային տեսությունն  առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը  և Թեոդոր Շվանը  1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ։

Կենսաբանություն

գենետիկա,էկոլոգիական միջավայր,սիստեմատիկա,կենսաբանությունը հայաստանում,

Գենետիկա

Գենը կենդանի օրգանիզմների ժառանագականության միավորն է։ Այն համապատասխանում է ԴՆԹ-ի որոշակի տեղամասի հետ, որն ազդում է օրգանիզմի որոշակի հատկանիշի համար։ Բոլոր օրգանիզմները՝ լինի բակտերիա, թե կենդանի, ունեն ԴՆԹ-ի կրկնապատման և սպիտակուցի տրանսլյացիայի նույն տարրական մեխանիզմները։ Բջիջը տրանսկրիպտում է գենի ԴՆԹ-ն՝ վերածելով ՌՆԹ-ի, ապա ռիբոսոմը  տրանսլյացիայի ընթացքում ՌՆԹ-ի այդ հաջորդականության հիման վրա ամիաթթուներից սինթեզում է սպիտակուցներ։Գենետիկական ծածկագիրը ընդհանուր է օրգանիզմների մեծամասնության համար։Օրինակ ՝ ինսուլինի հաջորդականությունը նույն կերպ սինթեզում է ինսուլին, երբ ներմուծվում է այլ օրգանիզմի մեջ։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է  քրոմոսոմների մեջ ․էուկարիորիտների մոտ դրանք գծաձև են, իսկ պրոկարոտների մոտ՝ օղակաձև։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։Էուկարիոտ օրգանիզմների մոտ ( կենդանիներ,բույսեր,սնկեր և նախակենադիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում,իսկ որոշ մասը ՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում) ։Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանում է միայն ցիտոպլազմայում։Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։Գենոմի գենետիկական տեղեկատվությունը պահպանվում է գեներում, օրգանիզմի գենետիկական տեղեկատվության ամբողջությունն անվանվում է գենոտիպ ։

Սիստեմատիկա

Տեսակառաջացումն առաջացնում է մի ծառ, որն արտահայտում է տեսակների միջև փոխհարաբերությունները։Սիստեմատիկան ւսումնասիրում է այս հարաբերությունները՝ այսպիսով բացահայտելով տեսակների և տեսակների խմբերի միջև եղած տարբերություններն ու նմանությունները։Սիստեմատիկան հետազոտման ակտիվ ճյուղ էր դեռ էվոլյուցիոն մտքի զարգացումից առաջ։ Ավանդական կերպով, կենդանի օրգանիզմները բաժանվել են հինգ թագավորությունների՝ մոներա,պրոտիտա,սնկեր,բույսեր և կենդանիներ։Սակայն այժմ շատ գիտնականներ հինգ թագավորությունների այսպիսի բաժանումը համարում են հնացած։ Ժամանակակից դասակարգման համակարգը սկսել է երեք դոմենային համակարգով՝ արքեաներ,բակտերիաներ,էկուարիոտներ։ Այս դոմենները ցույց են տալիս, թե արդյոք բջիջներն ունեն կորիզ, թե ոչ, ինչպես նաև կենսաբանական կարևոր կենսամոլեկուլների, օրինակ՝ ռիբոզիմի քիմիական կառուցվածքի տարբերությունները։ Ապա, յուրաքանչյուր թագավորություն առանձին բաժանվում է մինչև յուրաքանչյուր տեսակ դասակարգվում է։Հերթականությունն այսպիսին է՝ դոմեն (կայսրություն),թագավորություն,տիպ,դաս,կարգ,ընտանիք,ցեղ,տեսակ։

Բացի այս կատեգորիաներից կան նաև օբլիգատիվ ներբջջային մակաբույծներ, որոնք համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Շատ գիտնականներ այս կառույցներին նյութափոխանակության առումով չեն համարում կենդանի, քանի որ նրանց մոտ բացակայում են կյանքը բնորոշող մեկ կամ մի քանի հիմնարար գործընթացներ։ Այս խումբը ներառում է վիրուսներին,վիրիոիդներին,պրիոններին, և սատելիտներին։

Էկոլոգիական և միջավայրային

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Էկոհամակարգերը հետազոտվում են տարբեր մակարդակներում՝ առանձին օրգանիզմների էկոլոգիայից, նրանց պոպուլյացիաներից մինչև էկոհամակարգեր և կենսոլորտ։<<Պոպուլյացիոն կենսաբանություն>>տերմինն օգտագործվում է որպես «պոպուլյացիոն էկոլոգիայի» փոխարինիչ, բայց պոպուլյացիոն կենսաբանությունն ավելի հաճախ օգտագործվում է հիվանդությունների, վիրուսների, մանրէների դեպքում, իսկ պոպուլյացիոն էկոլոգիան հիմնականում վերաբերում է բույսերին և կենդանիներին։ Էկոլոգիան բաժանվում է շատ բաժինների։Էթոլոգիան ուսումնասիրում է կենդանիների վարքը, հատկապես՝ սոցիալական կենդանիների՝ պրիմատների և շնազգիների։ Հաճախ էթոլոգիան համարվում է կենդանաբանության բաժին։Որոշակի առումով ժամանակակից առաջին էթոլոգը Չարլզ Դարվինն էր, որի «Զգացմունքների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գիրքն ազդել է շատ էթոլոգների վրա։

Կենսաբանությունը Հայաստանում

Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին  Հայաստան է թափանցել արևմուտքից,հելլենական երկրներից։ Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացի ,Ագաթանագեղոսը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի,  սաղմնաբանության , ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները։Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստանում 12-13-րդ դարերում։ Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը։ Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես՝ ժողովրդական բժշկությանը։ Հայաստանի ֆլորայի առաջին խորն ուսումնասիրությունը կատարել են  Ղևոնդ Ալիշանը և Շահրիմանյանը։ 16-17-րդ դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնոըպոլսեցին ։ Նորագույն շրջանի կենսաբանական հայ մտքի ներկայացուցիչներից էր  Միքայել Նալբանդյանը, որը, բժշկակենսաբանություն կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը։

Կենսաբանական գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Նոր կազմակերպված Երևանի համալսարանում  , Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձրագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ կենսաքիմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը   (1875-1941), ֆիզիոլոգ  Տիգրան Մուշեղյանը (1886-1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պողոս Քալանթարյանը  (1887-1942), բուսաբան Հովակիմ Բեդելյանը  (1874-1940), բուսաբույծ Միքայել Թումանյանը (1886-1950), կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը  (1880-1954) և ուրիշներ հիմնադրում են հայկական կենսաբանական դպրոցը։ Գիտական օջախները 1943 թվականին միավորվում են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի   համակարգում։ Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝  Արմեն Թախտաջյանի ղեկավարությամբ։ Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ։ Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան ( Միքայել Չայլախյան ,Վահան Ղազարյան  ), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի  անհատական զարգացման և ծերացման խնդիրների վերաբերյալ։
՝Ալեքսեյ Շելկովնիկովի, Սիմոն Յուզբաշյանի, Մ․ Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը։ Լայն ծավալ են ստանում գլխավորապես  հացազգիների  գենետիկային և սելեկցիային ( Միքայել Թումանյան, Գուրգեն Բաբաջանյան,Վարդան Գուլքանյան), խաղողի վազին (Սուրեն Պոողոսյան , բանջարանոցային մշակաբույսերին ( Հրանտ Բատիկյան  և ուրիշներ) նվիրված հետազոտությունները։ Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային ( Հրաչյա Բունիաթյան, Արմեն Գալոյան և ուրիշներ)։ Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէակենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէակենսաբանությանը ( Հարություն Փանոսյան , Էվրիկ Աֆրիկյան)

Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա կամ բջջապլազմաբջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։

Ցիտոպլազնայի կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Ցիտոպլազմայի ֆունկցիաները ՝

  • կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
  • բջջին տալիս է ամրություն, ճկունություն
  • ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
  • ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
  • միջբջջային նյութափոխանակության ապահովում
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիիապարատ (7) Բջջակմախք (8)Հարթ էնդոպլազմայինցանց (9) Միտոքոնդրիումներ (10) Վակուոլներ 

Skip to toolbar