Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունք

ՀՀ Սահամանադրություն

Աշխատանքային օրենսդրություն

Դասանյութ՝ Իրավագիտություն

Առաջադրանք՝

  • Որո՞նք են աշխատանքային իրավունքի աղբյուրները:

Աշխատանքային իրավունքի աղբյուրները տարբեր են հիմնական աղբյուրը ՝ ՀՀ սահմանադրությունն է, աշխատանքային օրենսգիրքը, օրենքները, աշխատանքային իրավունքի նորմերը և ՀՀ նախագահի հրամանագրերը, ՀՀ կառավարության որոշումները, նախարարությունների և գործադիր իշխանության և այլ մարմինների ակտերը։

  • Սահմանե՛լ աշխատանքային իրավահարաբերություններ հասկացությունը:

Աշխատանքային իրավահարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են։

Աշխատողը որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառություններ ենթարկվելով աշխատանքային օրենսդրությանը։

Գործատուն ապահովում է աշխատանք նախատեսված աշխատանքիային օրենսդրության պայմաններով։

  • Ո՞վ է համարվում աշխատող:

Աշխատողը օրենսգրքով սահմանված տարիքային խմբին հասաց գործունակ ֆիզիկական անձն է, որն ըստ աշխատանքային պայմանագրի գործատու օգտի կատարում է աշխատանք, ըստ մասնագիտության կամ պաշտոնի և վճարվում կատարած աշխատանքի դիմաց։

  • Որո՞նք են աշխատողի աշխատանքային պարտականությունները և իրավունքները:

Պարտականությունները ամրապնդված են աշխատանքային օրենսգրքի 216 հոդվածում, ըստ ըստ որի աշխատողը պարտավոր է՝ բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

1) հոդվածում, ըստ որի աշխատողը պարտավոր է՝բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները,

2) պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը,

3) կատարել աշխատանքի սահմանված նորմաները,

4) պահպանել աշխատանքի պաշտպանության ապահովման պահանջները,

5) բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը,

6) գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

Վարձու աշխատողները ունեն այլ իրավունքներ ՝

2) աշխատանքային պայմանագրով պայմանավորված իրեն աշխատանք տրամադրելու պահանջի իրավունք,

3) աշխատանքի անվտանգության, հիգիենայի բավարարող պայմանների իրավունք,

4) աշխատողի որակավորմանը, կատարած աշխատանքի բարդությանը, քանակին ու որակին համապատասխան, ժամանակին և լրիվ ծավալով աշխատանքի վարձատրության իրավունք,

5) նորմալ աշխատաժամանակի սահմանված տևողության պահպամնամբ ապահովված հագուստի, ամենշաբաթյա հանգստյան օրերի, տոնական ոչ աշխատանքային օրերի, ամենամյա վճարովի արձակուրդների տրամադրման իրավունք,

6) իր աշխատատեղում աշխատանքի պայմանների և աշխատանքի պաշտպանության պահանջների մասին լրիվ և հավաստի տեղեկատվության իրավունք,

7) արհեստակցական միություններ հիմնադրելու և դրանց գործունեությանը մասնակցելու իրավունք․8) մասնագիտական որակավորումը բարձրացնելու իրավունք,

18ը չլրացած աշխատողները կարող են ոչ աշխատանքային օրերը օգտագրծել իրենց օգտին։

  • Ո՞վ է համարվում գործատուն։

Գործատուն օգագործում է քաղաքացիների աշխատանքը սահմանված աշխատանքային պայմանագրով։Գործատու կարող է լինել աշխատանքային գործունակություն ունեցող իրավաբանական անձը։

  • Որո՞նք են գործատուի իրավունքները:

 Գործատուի իրավունքները սահմանված է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։

Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով աշխատողների հետ կնքել, փոխել և լուծել աշխատանքային պայմանագրեր,

Պահանջել կատարելու իրենց աշխատանքային պարտականությունները և պահպանելու ներքին աշխատանքային կարգապահության կանոնները,

Խրախուսել աշխատողների բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար,

Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների նկատմամբ կիրառել կարգապահական և նյութական պատասխանատվության միջոցներ,

Ընդունել ներքին և անհատական իրավական ակտեր,

Վարել կոլեկտիվ բանակցություններ և կնքել կոլեկտիվ պայմանագրեր,

Ստեղծել գործատուների շահերը պաշտպանող ներկայացուցչական մարմիններ կամ միավորվել դրանց մեջ,

Սահմանել աշխատողի աշխատանքային պայմանները և այլն։

Ամուսնանալու ազատություն

Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով:

Վաղ ժամանակներ

Ստրուկների ամուսնական հարաբերությունները անվանում էին պարզ կեբակցություն: Մարդկանց միջև կարգավորված ամուսնական հարաբերությունների առաջին ձեւը խմբամուսնությունն էր: Հասարակության զարգացման ընթացքում  աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև։

Ամուսնությունները վաղ Հայաստանում

Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել ամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեցական կանոններով: Քահանաներին արգելվել է  առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվել են կանոնական պատժի։

Հայոց եկեղեցին դեմ է եղել  երկրորդ անգամ ամուսնությանը, ինչպես նաև գաղտնի ամուսնությանը։  Եկեղեցական կանոններով արգելվել է ազգականների՝ միմյանց հետ ամուսնությունը: Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման)։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք: Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։

Կանանց և տղամարդկանց իրավահավասարություն

1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցումը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը: 2. Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց` 1) իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության […]

Արդարություն

Ինչ է արդարություն

Արդարություն նշանակում է ճշմարտություն։ Արդարությունը նաև կապված է ներդաշնակության հետ։ Արդարությունը կապվում է նաև օբյեկտիվեւթյան կամ անաչառության հետ։

Որենք են արդարության իրավական և բարոյական նորմերը։

Որ՞ն է արդարության բարոյական կողմը։Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։

Որենք են արդարության տեսակները։

Որ՞ն է արդարության իրավական կողմը։Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։ Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ՝ դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն։

Տղամարդու տարազի մասին

Հայ տղամարդու տարազը զարգացման բազմադարյան պատմություն է անցել: Պաշտպանելով ցրտից կամ շոգից՝ դեռ հնագույն ժամանակներից  տղամարդկանց հագուստը կատարել է գործնական ֆունկցիա, բայց նաև ձեռք է բերել  գեղագիտական նշանակություն:

 Գեղագիտական և էրոտիկ ֆունկցիաները շատ կարևոր դեր են խաղացել տարազի համալիրում՝ հիմնականում միտում ունենալով գրավել հակառակ սեռի ուշադրությունը:

Ժողովուրդը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տարիքային և սեռային որոշակի խմբի հագուստին՝ հատկապես հոգ տանելով չամուսնացած տղաների հագուստ-կապուստին: Տոնածիսական հագուստը ունեցել է նաև հմայական, պահպանական ֆունկցիա՝ նպատակ հետապնդելով զերծ պահել կրողին չար ուժերից: Տղամարդու տարազի համալիր հանդերձանքի վրա առկա յուրաքանչյուր զարդանախշ ունի իր խորհուրդն ու նշանակությունը` պտղաբերություն, պահպանիչ, ուժ տվող և այլն:

 Տարազը ներառում է ինչպես հագուստը, գլխանոցն ու ագանելիքը, այնպես էլ դրանց ածանցվող արդուզարդը կամ, ինչպես ժողովուրդն է ընդհանրացված ասում, հագուստ-կապուստը: Այն բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Եվ ընդհանրապես` հայ տղամարդու հագուստի մեջ բացառվում էր սեռական օրգանների ընդգծումը, կրծքի ցուցադրելը: Թե ձեռքերը և թե ոտքերը ևս պետք է փակ լինեին:

 Տղամարդիկ հիմնականում նաև գլխանոցներով էին: Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։ Հայ տղամարդիկ եկեղեցի մտնելիս, թաղման թափոր տեսնելիս, արժանապատիվ մարդկանց հանդիպելիս անպատճառ հանել են գլխարկը:

Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարազը տղամարդկանց դեպքում տարբեր էր` պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակներով, ինչպես նաև` այլ քաղաքակրթությունների ազդեցությամբ: Ի տարբերություն կանանց հագուստի` այնուամենայնիվ հայ տղամարդկանց տարազում առկա են նաև ընդհանուր գծեր, նահանգա-շրջանային տարբերակումն այնքան ուժեղ չէր: Քաղաքներում հիմնականում հագնվում էին տիրապետող խավի ոճով, իսկ XIX դարից մեծանում է արևմտյան տարազների ազդեցությունը:  Ժամանակի ընթացքում տղամարդու ավանդական տարազը սկսում է կիրառվել միմիայն հատուկ ծիսակատարությունների ժամանակԱրևելյան գավառներում հիմնականում տարածված էր կովկասյան տարազաձևը, որը կազմված էր ներքնազգեստից, արխալուղից` կարճ վերնազգեստից, չուխայից: Ձմռանը հագնում էին լայն մուշտակ՝ առանց գոտու, գլխին կրում էին գառան կամ ոչխարի մորթուց գլխարկ: Զորագրված հայ տղամարդիկ հագնում էին նաև զինվորական համազգեստ:

Տղամարդու արարատյան տարազը կովկասյան է` արխալուղ, չուխա, արծաթե գոտի, որը կապում էին արխալուղի վրայից: Չուխան առջևի մասում չէր միանում իրար և բաց էր մնում: Գլխին դնում էին գառան մորթուց կարված գդակ: Այսպես հագնում էին Երևանում ապրող հայերի ժողովրդական լայն զանգվածները, իսկ հարուստները հագնում էին նույն տարազը, սակայն կարված ավելի թանկարժեք կտորներով. ոսկե երիզներով պատած թանկ մորթուց գդակ և մորթով երիզված չուխա:

Հղումներ որոնցից օգտվել եմ

1․ Հայ տղամարդու տարազ

2․Հայկական ազգային հագուստ (տարազ)

Կրոնական հանդուրժողականություն

Արեստակես Սիմավորյան,Վահրամ Հովյան

Կրոնը դարեր ի վեր եղել և մնում է ինչպես հասարակությունները միավորող, այնպես էլ պառակտող գործոն։ Իսկ կրոնական անհանդուրժողականությունը, անգամ արդի հասարակություններում, եղել է եղբայրասպան պատերազմների ու աղետների պատճառ։ Այլոց կրոնական զգացումների և արժեքների նկատմամբ մերժողականությունն ու անհանդուրժողականությունը հանգեցրել են արյունալի պատերազմների, պետությունների ու ազգերի պառակտման։

Կրոնական անհանդուրժողականությունը միաժամանակ լուրջ ռեսուրս է նաև հակառակորդ պետությունների ձեռքում՝ երկրներն ու հասարակությունները պառակտելու տեսանկյունից։ Այդ նկատառումներով են իրականացվել և ներկայումս իրականացվում զանազան միսիոներական առաքելությունները, որոնք, բացի կրոնական նպատակներից (սեփական կրոնի և արժեքների քարոզչություն և տարածում), հետապնդում են նաև քողարկված քաղաքական նպատակներ։ Որպես օրինակ կարող ենք բերել Մերձավոր Արևելքում (Իրան, Թուրքիա և այլն) ներկայումս լան թափով ծավալվող բողոքական միսիոներությունը։ Խոսելով Իրանում ծավալվող արևմտյան միսիոներական գործունեության մասին` Ս.Կրիվոշեևը նշում է. «…ցանցային պատերազմում կարևորագույն գործոններից մեկը, որի միջոցով ակնհայտ կամ միջնորդավորված կարելի է ազդել ցանկացած երկրում սոցիալական և քաղաքական իրավիճակի վրա, կրոնականն է, և վատն է այն ստրատեգը, ով չի խաղարկում կրոնական խաղաքարտը»1։ Հասարակությունները «ներսից պայթեցնելուն» է ուղղված նաև զանազան աղանդավորական շարժումների ներմուծումը և տարածումն արդի հասարակություններում, որից զերծ չեն մնացել նաև հետխորհրդային երկրները, այդ թվում՝ Հայաստանը։

Այս ամենը ենթադրում է, որ կրոնական հանդուրժողականության խնդիրը չափազանց կարևոր նշանակություն ունի մերօրյա հասարակությունների անվտանգության ապահովման համար։ Կրոնական հանդուրժողականությունն է հիմք հանդիսանում հասարակությունների ներքին կայունությունն ու ինտեգրացիան ապահովելու, նրանց ցնցումներից զերծ պահելու, ազգերի ու պետությունների պառակտումը կանխելու և, վերջապես, արտաքին կրոնական ներգործության (միսիոներություն, աղանդավորական շարժումների ներմուծում և տարածում) քաղաքական նպատակները չեզոքացնելու համար։ Կրոնական հանդուրժողականության բացակայության պայմաններում է, որ հասարակության կրոնադավանանքային բազմազանությունը խայծ է հանդիսանում ներսից պառակտման և ջլատման, արյունալի պատերազմների սանձազերծման համար։

Կրոնական հանդուրժողականության էությունը

Կրոնական հանդուրժողականությունը, պարզ մատուցմամբ, «…մեկ կրոնադավանանքային ընդհանրության հետևորդների կողմից հանդուրժողական վերաբերմունքն է այլ կրոնադավանանքային ընդհանրությունների հետևորդների նկատմամբ։ Յուրաքանչյուրը հետևում է իր կրոնական համոզմունքներին և ճանաչում է այլոց նույնատիպ իրավունքը»2։ Այնուամենայնիվ, իր մեկնաբանություններում կրոնական հանդուրժողականությունը բազում ասպեկտներ ունեցող և բազմաբովանդակ երևույթ է։ Ուստի, պատահական չէ, որ այդ հասկացությունն ունի տարբեր մեկնաբանություններ և ընկալումներ։ Չխորանալով կրոնական հանդուրժողականություն հասկացության տարբեր մեկնաբանությունների ու ընկալումների մեջ՝ հպանցիկ նշենք, որ դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի՝ պոզիտիվ (դրական) և նեգատիվ (բացասական)։

  • Պոզիտիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է այլոց կրոնադավանաբանական արժեքների ու գաղափարների ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Նեգատիվ ընկալմամբ կրոնական հանդուրժողականությունը ենթադրում է անտարբերություն այլոց կրոնադավանաբանական հայացքների ու արժեհամակարգի նկատմամբ, ինչի արդյունքում ապահովվում է կրոնական հողի վրա թշնամանքի ու բախումների բացակայությունը։

Երկու դեպքում էլ ապահովվում են հասարակական կայունությունը և տարբեր կրոնադավանանքային խմբերի համակեցությունը։ Այնուամենայնիվ, կրոնական հանդուրժողականության վերոնշյալ տեսակներից նախընտրելի է առաջինը՝ այլոց կրոնադավանաբանական արժեքների ընկալումը և հարգանքը դրանց նկատմամբ, քանի որ անտարբերությունը, հաճախ բխելով չիմացությունից, վաղ թե ուշ կրկին կարող է հանգեցնել անհանդուրժողականության դրսևորումների։ Պատահական չէ, որ Գ.Շլիմովան, խոսելով Ղազախստանի նման էթնիկ և կրոնական բազմազանությամբ աչքի ընկնող երկրում հասարակական համերաշխության ապահովման մասին, այս գործում չափազանց կարևորում է լուսավորչական աշխատանքի դերը, որը պետք է նպատակաուղղված լինի տարբեր կրոնադավանանքային խմբերի փոխադարձ ճանաչողության մակարդակի բարձրացմանը3։ Իսկապես, հաճախ անհանդուրժողականության պատճառ է դառնում չիմացությունը։ Ծանոթ չլինելով այլոց արժեքներին ու գաղափարներին՝ անձը կարող է քամահրանքով ու անտարբերությամբ վերաբերվել դրանց, ինչը կարող է հանգեցնել անտարբերության։ Մինչդեռ այլոց արժեքներին ու հայացքներին ծանոթությունը դրական տրամադրվածություն է ստեղծում դրանց նկատմամբ։

Կրոնական հանդուրժողականության դրսևորումները

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։

Կրոնական հանդուրժողականության ապահովման մեխանիզմները

Պայմանավորված կրոնական հանդուրժողականության բովանդակության ընկալման վերոնշյալ նեգատիվ և պոզիտիվ մոտեցումներով՝ կարելի է հանդուրժողականության ապահովման մեխանիզմները նույնպես բաժանել երկու խմբի.

  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։

Նեգատիվ մեխանիզմներից առանձնացվում են հիմնականում երկուսը՝ աթեիզմը և աշխարհիկությունը։

1. Աթեիզմը թեև ենթադրում է անհանդուրժողականություն բոլոր կրոնական ուղղությունների ու դավանանքների նկատմամբ4, սակայն միաժամանակ ենթադրում է տարբեր կրոնների ու դավանանքների պատկանող խմբերի ու անձանց միջև փոխադարձ հանդուրժողականություն, ինչը հիմնված է ընդհանրապես կրոնի մերժման սկզբունքի վրա։ 2001թ. Ռուսաստանում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ թեև փոքր առավելությամբ, այնուամենայնիվ, Աստծուն չհավատացողներն ավելի հանդուրժողական են այլադավանների հանդեպ և շփումների առումով ավելի բաց են նրանց նկատմամբ, քան հավատացողները5։

Աթեիզմի պայմաններում կրոնական հանդուրժողականության վերելքը երևում է նաև հայ իրականության օրինակով։ Մինչ խորհրդային կարգերի հաստատումը հսկայական հոգեբանական անջրպետ կար Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների և հայ կաթոլիկների միջև։ Նրանք մեկուսացված էին միմյանցից, և շփումները խիստ սահմանափակ էին։ Տիրում էր փոխադարձ անհանդուրժողության մթնոլորտ։ Խորհրդային տարիներին, սակայն, այդ հոգեբանական անջրպետը գրեթե լիովին վերացավ, և հայ առաքելականի ու հայ կաթոլիկի միջև հաստատվեցին նորմալ՝ դավանանքային տարբերություններով չկաշկանդված հարաբերություններ։ Այս գործում, թերևս, էական էր խորհրդային շրջանում պետական մակարդակով իրականացվող աթեիզմի քաղաքականության դերը, որը ջնջեց հոգեբանական անջրպետը Հայության դավանանքային այդ երկու շերտերի միջև։

Այսպիսով, իր բոլոր բացասական գծերով հանդերձ խորհրդային շրջանում տիրող աթեիզմի մթնոլորտն ունեցավ այդ դրական նշանակությունը Հայության ազգային համախմբման տեսանկյունից՝ ջնջելով հոգեբանական անջրպետը հայ առաքելականների և հայ կաթոլիկների փոխադարձ ընկալումներում։ Չի բացառվում, որ առհասարակ խորհրդային ժամանակաշրջանում պետական մակարդակով որդեգրված աթեիզմի քաղաքականությունն ուներ հստակ քաղաքական նպատակ։ Այն միտված էր ջնջելու կրոնադավանանքային տարբերություններով պայմանավորված հոգեբանական անջրպետը խորհրդային հետերոգեն (բազմէթնիկ, բազմակրոն, բազմամշակույթ) հասարակության տարբեր կրոնադավանանքային շերտերի միջև։

2. Աշխարհիկության՝ որպես կրոնական հանդուրժողականության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնի դերն ակնհայտ արտահայտություն է ստանում ժամանակակից արևմտյան հասարակություններում։ Ժամանակակից արևմտյան երկրներում անհամեմատ քիչ են կրոնական տարբերությունների հողի վրա տեղի ունեցող բախումներն ու թշնամանքը։ Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ոչ միայն ժողովրդավարական մշակույթով, այլև տիրող աշխարհիկության մթնոլորտով, որը երկրորդական պլան է մղել կրոնադավանաբանական խնդիրները՝ առաջնային նշանակություն տալով աշխարհիկ կարգի հարաբերություններին ու գործունեության ոլորտներին։ Այդ համատեքստում էլ տարբեր կրոնադավանաբանական հայացքներ ունեցող ու արժեքներ դավանող մարդկանց միջև ջնջվել են երբեմնի հոգեբանական անջրպետները։ Պետության հստակ տարանջատումը եկեղեցուց, միմյանց գործերին չմիջամտելը, քաղաքացիական հասարակության կայացումը, ընդհանուր խնդիրների լուծմանն ուղղված միասնական ջանքերն աշխարհիկ հասարակություններում երկրորդական պլան են մղել անհատների և մարդկանց խմբերի միջև կրոնադավանանքային տարբերությունները։

Պոզիտիվ մեխանիզմները նպատակաուղղված են հասարակությունների ներսում կրոնական հանդուրժողականության սերմանմանն ու ապահովմանը՝ կրոնադավանանքային տարբեր խմբերի միջև փոխադարձ ճանաչողության, միմյանց արժեհամակարգի ընկալման և հարգանքի միջոցով։ Այդ համատեքստում կարևոր նշանակություն ունի հասարակական գիտակցություն և մշակույթ ձևավորող կառույցների (դպրոց, ԶԼՄ և այլն) կողմից տարբեր կրոնադավանանքային խմբերի միջև ընդհանրությունների շեշտադրումը՝ չնայած կրոնադավանանքային տարբերություններին, ինչը հիմք է հանդիսանում ոչ միայն կրոնական հանդուրժողականության, այլև հասարակական համերաշխության և համախմբման համար։ Ընդհանրությունների ընդգծումը կարող է տեղի ունենալ կրոնական, ազգային և պետական-քաղաքացիական հարթություններում։

1. Կրոնական հարթությունում ընդհանրությունների շեշտադրումը ենթադրում է մի քանի տեսանկյուն։ Կարևոր է ընդգծել, որ՝

  • Բոլոր կրոններն (քրիստոնեություն, իսլամ, բուդդայականություն և այլն) ունեն գաղափարական-արժեհամակարգային ընդհանրություններ։ Ինչ վերաբերում է տարբերություններին, ապա դրանք լավ նախադրյալ են կրոնների փոխլրացման համար։ Հետևաբար, կրոնների տարբերությունը լուրջ նախադրյալ է ստեղծում գաղափարա-արժեհամակարգային իմաստով հասարակության տարբեր կրոնադավանանքային խմբերի փոխլրացման և հարստացման համար։ Ի վերջո, տարբերությունները պարտադիր կերպով չեն ենթադրում անհամատեղելիություն։ Տարբերությունն ու անհամատեղելիությունը միանգամայն տարբեր երևույթներ ու հասկացություններ են։ Իսկ տարբեր կրոններն ու դավանանքները լիովին կարող են համատեղելի լինել, խաղաղ ու արդյունավետ գոյակցել։
  • Կրոնական հանդուրժողականության գաղափարներ առկա են նաև հենց կրոնների ու դավանանքների վարդապետություններում կամ գաղափարախոսության մեջ։ Թեև յուրաքանչյուր կրոն իրեն է վերապահում ճշմարտացիության մենաշնորհը, սակայն պարունակում է նաև այլոց հանդեպ հանդուրժողականության, այլոց գաղափարական և արժեքային համակարգի նկատմամբ հարգանքի տարրեր։ Այս առումով, թեև «ցանկացած կրոնական ավանդույթ հավակնում է սեփական եզակիությանն ու գերազանցությանը (կամ ծայրահեղ դեպքում ենթադրում է դրանք)»6, սակայն «հանդուրժողականության ներուժ պարունակվում է մարդկության բոլոր նշանավոր կրոնական համակարգերում»7։
  • Միևնույն կրոնի շրջանակներում տարբեր դավանանքների միջև ընդհանրությունը կայանում է հենց նույն կրոնի կամ հավատի մեջ։ Այս հարցում լավագույն օրինակը Սիրիայի հայ համայնքն է, որի դավանանքային երեք շերտերն էլ (հայ առաքելականներ, հայ կաթոլիկներ և հայ ավետարանականներ) սերտորեն ինտեգրված են միմյանց հետ և կազմում են մեկ միասնական կուռ ամբողջություն՝ սիրիահայ համայնքը։ Կրոնական հանդուրժողականության վրա խարսխված ինտեգրացիան և համերաշխությունն այնքան են խորացել, որ, օրինակ, Սիրիայի հայ ավետարանական եկեղեցիներ այցելում են նաև առաքելական հայերը։ Եվ, ըստ Սիրիայի հայ ավետարանական համայնքի հոգևոր առաջնորդների՝ գլխավորը քրիստոնեական հավատքն է, դավանանքը (դավանանքային տարբերությունները) երկրորդական նշանակություն ունեն։ «Կարևորը հայ քրիստոնյա լինելն է։ …Վերջում, երբ Աստծու մոտ գնանք, չի հարցնելու՝ ավետարանակա՞ն ես, թե՞ առաքելական»,- նշում է Դամասկոսի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, պատվելի Տաթև Պասմաճյանը8։

2. Ազգային հարթությունում տարբեր կրոնադավանանքային շերտերի ընդհանրությունների շեշտադրումն ուշադրությունը կենտրոնացնում է նրանց էթնիկ, այլ ոչ թե կրոնադավանանքային պատկանելության վրա։ Այս դեպքում շեշտվում է, որ «…դավանությունների բազմատեսակությունը չէ ոչնչացնում ազգային միությունը։ Միությունը պետք է որոնել այդ մասների ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ»9։ Այս մոտեցմամբ ընդունվում է, որ միևնույն ազգի ներկայացուցիչները՝ քրիստոնյա թե մուսուլման, ուղղափառ, կաթոլիկ թե բողոքական, հավատացյալ թե աթեիստ, չեն դադարում միևնույն ժողովրդի զավակները լինելուց։ Այսպիսով, ազգային ընդհանրության շեշտադրմամբ տարբեր կրոնադավանանքային շերտերի մեջ ամրապնդվում է միևնույն էթնիկ ընդհանրությանը պատկանելու գիտակցությունը, որը լուրջ հիմք է կրոնական հանդուրժողականության և ազգային-հասարակական համախմբման ու համերաշխության համար։

3. Պետական-քաղաքացիական հարթությունում տարբեր կրոնադավանանքային խմբերի ընդհանրությունների շեշտադրումն առաջնային պլան է մղվում այն դեպքերում, երբ այդ խմբերը միաժամանակ պատկանում են նաև տարբեր ազգությունների։ Այսինքն՝ այս դեպքում էթնիկ հարթությունում ընդհանրությունների շեշտադրումը չի գործում։ Դրա փոխարեն առաջնային պլան է մղվում միևնույն պետության քաղաքացիները լինելու և միևնույն հասարակության անդամները լինելու շեշտադրումը։ Կրոնադավանանքային տարբեր խմբերի մեջ ներարկվում է միևնույն խնդիրների ու մարտահրավերների (սոցիալական, տնտեսական, բնապահպանական, քաղաքական և այլն) առաջ կանգնած լինելու, ընդհանուր շահեր ու պահանջմունքներ և, հետևաբար, ընդհանուր անելիք ունենալու գաղափարը, ինչը պակաս կարևոր նախադրյալ չէ հասարակական համերաշխության ապահովման և կրոնադավանանքային հիմքով հասարակական պառակտումների ու աղետների կանխարգելման համար։

Հարց ու պատասխան

  • Ի՞նչ նշանակության ունի կրոնը հասարակության ներսում։
  • Հասարակության մեջ կարևոր դեր ունի ,քանի որ առանց կրոնի դու չես ճանաչի ինքտ քեզ։
  • Ի՞նչ է ենթադրում պոզիտիվ և նեգատիվ կրոնական հանդուրժողականությունը։
  • Նեգատիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են անտարբերություն այլոց կրոնադավանանքային գաղափարների և արժեհամակարգի նկատմամբ։
  • Պոզիտիվ մեխանիզմներ, որոնք ենթադրում են այլոց կրոնադավանանքային գաղափարների ու արժեհամակարգի ճանաչողություն, ընդունում և հարգանք դրանց նկատմամբ։
  • Ի՞նչ մակարդակներում է դրսևորվում կրոնական հանդուրժողականությունը։

Կրոնական հանդուրժողականությունը լինում է մի քանի մակարդակների՝ կապված այն օբյեկտի (մարդկային ընդհանրության) հետ, որի նկատմամբ դրսևորվում է այն։ Ըստ այդմ՝ կրոնական հանդուրժողականությունը լինում է.

  1. հանդուրժողականություն այլակրոնների նկատմամբ (քրիստոնյա-մուսուլման, մուսուլման-բուդդայական, քրիստոնյա-բուդդայական և այլն),
  2. հանդուրժողականություն այլադավանների նկատմամբ (կաթոլիկ-բողոքական, բողոքական-ուղղափառ և այլն՝ քրիստոնեության մեջ, սուննի-շիա՝ իսլամի մեջ և այլն),
  3. հանդուրժողականություն աղանդավորական շարժումների նկատմամբ (ինչպես նաև աղանդավորական շարժումների հանդուրժողականություն միմյանց նկատմամբ),
  4. հանդուրժողականություն Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև (հավատացյալ-աթեիստ)։
  • Որո՞նք են կրոնական հանդուրժողականության ապահովման նեգատիվ մեխանիզմները։

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ

Կողք կողքի. Եզդիներ

Եզդիներ

Առաջադրանք

Ի՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։

Կառանձնացնեմ որ երկուսն էլ ունեն տարբեր ավանդություներ,ծեսեր և ուտեստների պատրաստման տեսակներ ։Չունեն այդքան էլ նմանություներ։Նրանք չեն կարող ամուսանալ ալյ կրոնի կամ տոհմի հետ։Նրանք ունեն պաշտանմունք ։

Գի դե Մոպասան / Արևին ․ վերլուծություն

Հեղինակը խոսում էր նրա մասին որ ,երբեմն կյանքը լինում է անտանելի ,կրկնվող, լինում է կարճ կամ երկար։

Մեջբերում- Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում:

Խոսում է նրա մասին որ պետք է մեր կյանքը և ժամանակը այնպես օգտագործել որ չդառնա անհետաքրքիր որ չզզվենք մեր կյանքից,չմտածենք թե վաղն ենք մահանալու։

Skip to toolbar