3 օրյա Արատես

Ես առաջին անգամ էի Արատեսում։Տպավորությունները շատ լավն էին ծանոթացանք և մտերմացանք բարձր կուրսի ուսանողների հետ առաջին օրը այցելեցինք Արենու քարանձավ և Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, օգնեցինք Ընկեր Տարոնին`խոտ հնձեցինք, աղբը հավաքեցինք, ցախը հավաքեցինք, դասավորեցինք, երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջը, խաղեր խաղացինք։ 2-րդ օրը եկավ պարոն Բլեյանը արտասահմանցի հյուրերի հետ նրանց սովորեցրինք հայկական ավանդական պարեր և բոլորով պարեցինք։ Հյուրասիրեցինք և նվիրեցինք մեր՝ Մխիթար Սեբաստացու քոլեջում պատրաստված գինին, և ճանապարհեցինք։ 3-րդ օրը սենյակները հանձնեցինք հաջորդ խմբին և ուղևորվեցինք դեպի Ծակքարի բնական կամուրջ իսկ հետո Բերդկունքի բերդ, բարձունքի հաղթահարում և վերջին կանգառը Երևան։ Շատ մեծ բավականություն ստացա։ Շնորհակալ եմ մեր շատ սիրելի Ընկեր Հեղինեից և շատ սիրելի Ընկեր Գայանեից։

Skip to toolbar