Գի դե Մոպասան | Արևին

Նվիրվում է Պոլ Առնոյին

Այսքան կարճ կամ երկար կյանքը, հաճախ դառնում է անտանելի: Մշտապես նույնանման, այն անցնում է` հանգելով մահվան: Այն հնարավոր չէ ո՛չ կանգնեցնել, ո՛չ փոխել, ո՛չ էլ հասկանալ: Եվ հաճախ գլուխ բարձրացրած վրդովմունքը մեզ՝ մեր իսկ անզորության առաջ է կանգնեցնում: Ինչին էլ որ մենք չհավանտանք, ինչի մասին էլ որ մենք չմտածենք, ինչ էլ որ չփորձենք` մենք կհամանանք: Եվ թվում է, թե վաղն ենք մահանալու, դեռևս ոչինչ չիմանալով, զզվելով չնայած այն ամենից, ինչ մենք գիտենք: «Ամենի հավերժ թշվառության, մարդկային անզորության և գործողությունների միօրինակության» զգացումից մենք մեզ ջնջված ենք զգում:

Արթնանում են, քայլում, հենվում պատուհանագոգին: Դիմացը` հայրը, մայրը և 4 երեխա նախաճաշում էին այնպես, ինչպես կնախաճաշեն վաղը: Ահա երեք տարի է տատիկը դեռ այստեղ է: Նա այլևս այստեղ չէ: Հայրը բավական փոխվել է` մեր հարևաններ լինելուց ի վեր: Նա դա չի նկատում. նա գոհ է և երջանիկ է թվում: Հիմա՛ր:

Նրանք խոսում են ամուսնությունից, հետո վախճանից, հետո իրենց նուրբ հավից, հետո իրենց անազնիվ սպասուհուց: Նրանք անհանգստանում են հազարավոր անօգուտ ու հիմար բաների համար: Հիմարնե՛ր:

Իրենց տունը, որտեղ նրանք ապրում են տասնութ տարուց ի վեր, ինձ մոտ նողկանք և վրդովմունք է առաջացնում: Դա է կյանքը: Չորս պատ, երկու դուռ, լուսամուտ, մահճակալ, աթոռներ, սեղան, ահա և ամբողջը: Բա՛նտ, բա՛նտ: Բոլոր բնակարանները, որտեղ վաղուց ապրում ենք` վերածվում են բանտի:

Փախչե՛լ, հեռանա՛լ: Փախչել ծանոթ վայրերից, մարդկանցից, միևնույն ժամին կրկնվող շարժումներից և հատկապես նույն մտքերից: Երբ հոգնած են, հոգնած առավոտից երեկո լացելուց, հոգնած` մեկ բաժակ ջուր խմելու համար վեր կենալու անզորությունից, հոգնած` զայրացնող ընկերների դեմքերը չափից դուրս հաճախ տեսնելուց և հոգնած` նողկալի ու դյուրագրգիռ հարևաններից, ծանոթ, միօրինակ բաներից` իր տնից, իր փողոցից, իր սպասուհուց, ով պատրաստվում է հարցնել. «Ի՞նչ է պարոնն այսօր ցանկանում ընթրիքին» և ով գնում է այդտեղից ամեն քայլից կախված, ոտնաթաթի զազրելի հարվածից, իր կեղտոտ շրջազգեստի ծայրերի քանդված թելերից, հոգնած` իր չափազանց հավատարիմ շնից, պաստառների անփոփոխ լաքաներից, ճաշացանկի կարգավորումից, նույն անկողնում ննջելուց, յուրաքանչյուր օր կրկնվող ամեն շարժումից, հոգնած ինքն իրենից` իր ձայնից, անդադար կրկվող երևույթներից, իր սահմանափակ մտքերի շրջապտույտից, հոգնած` հայելում իր իսկ կերպարանքից` չսափրված, չսանրված դեմքից. պետք է հեռանալ, մուտք գործել դեպի նոր ու փոփոխվող կյանք:

Ճանապարհորդությունը դռան պես մի բան է, որով դուրս ենք գալիս հայտնի իրականությունից` թափանցելու համար երազ թվացող չուսումնասիրված իրականություն: Կայարան, նավահանգիստ, գնացք, որը սուզում և բաց է թողնում գոլորշու առաջին քուլաները:

Մի մեծ նավ է անցնում ամբարտակների միջով` դանդաղ, բայց անհամբերությունից շնչահեղձ է լինում և պատրաստվում փախչել հարավ, դեպի հորիզոն, դեպի նոր երկիր: Ո՞վ կարող է նայել այս ամենին առանց սիրտի թրթիռի, առանց երկարատև ճամփորդության ցանկությունից հոգում առաջացող դողէրոցքի: Միշտ երազում են նախըտնրելի երկրի մասին. մեկը` Շվեդիայի, մյուսը` Հնդկաստանի, այս մեկը` Հունաստանի, այն մեկը` Ճապոնիայի: Ինձ գրավում են Աֆրիկայի ափերը մի իշխող պահանջի շնորհիվ` անհայտ անապատի նկատմամբ տածած կարոտով, ինչպես մի ծնվող կրքի կանխազգացմամբ:

Հեռացա Փարիզից 1881թ. հուլիսի 6-ին: Ցանկանում էի տեսնել այդ արևով լի երկիրը և ամառով լի ավազը` կատաղած լույսից կուրացած ծանր տաքության ներքո:

Անապատի կեսօրը ցիրուցան է անում ծովով մեկ անշարժ և անսահման ավազները, որն ինձ ստիպում է թողնել տիկին Դեշոլիերի գովերգած Սենի ծաղկառատ ափերը և առավոտյան թարմացնող ցնցուղը, կանաչ ծառերի ստվերը` անցկացնելու համար այրող միայնությունը:

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Վերլուծություն/Առակ տղայի և ծառի մասին

Առակի թեման հոգատարությունն է , որ ամեն գնով ծառը օգնում էր տղային ,իսկ տղան ծառր մոտ գնում էր միան օգնություն ստանալու համար,կարելի է ասել որ ծառը դարձել էր տղայի մոտ ընկերը ով խոսում էր տղայի հետ և ամեն հարցում օգնում, իսկ տղան չէր մտածում ծառի մասին։

Հավասարություն

Գաբրիել Գարսիա Մարկես. «Նամակ մահվանից առաջ»

Եթե Աստված գեթ մի պահ մոռանար, որ ես միայն կտորե խամաճիկ եմ և ինձ կյանքի մի պատառիկ նվիրեր, այդժամ ես երևի թե չէի ասի այն ամենն, ինչ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի այն ամենն, ինչ ասում եմ: Ես իրերը կգնահատեի ոչ թե ելնելով նրանց գնից, այլ նշանակությունից:

Ես ավելի քիչ կքնեի, ավելի շատ կերազեի` հասկանալով, որ ամեն րոպե, երբ մենք փակում ենք աչքերը, կորցնում ենք լույսի վաթսուն վայրկյան: Ես կքայլեի, քանի դեռ մյուսները կանգնած են, չէի քնի, քանի մյուսները քնած են: Ես կլսեի, երբ մյուսները խոսում են և կվայելեի շոկոլադե պաղպաղակի հիանալի համը:

Եթե Աստված ինձ կյանքի մի պահ էլ պարգևեր, ես ավելի համեստ կհագնվեի, կպառկեի արևի շողերի տակ և նրա ջերմությանը ի ցույց կդնեի ոչ միայն մարմինս, այլև` հոգիս: Տեր Աստված, եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ամբողջ ատելությունը սառույցի վրա և կսպասեի մինչև դուրս գա արևը:

Ես կնկարեի Վան Գոգի երազով Բենեդետտիի պոեմի աստղերի վրա և Սերրատի երգը սերենադի պես կնվիրեի լուսնին: Ես արցունքներով կջրեի վարդերը, որպեսզի զգամ նրանց փշերի ծակոցների ցավը և թերթիկների համբույրը:
Տեր Աստված, եթե ես կյանքի ևս մի պատառիկ ունենայի, ոչ մի օր չէի անցկացնի` առանց ասելու իմ սիրած մարդկանց, որ ես նրանց սիրում եմ:
Ես կհամոզեի ինձ թանկ յուրաքանչյուր մարդուն իմ սիրո մեջ և կապրեի` սիրահարված…սիրուն: Ես կբացատրեի բոլորին, ովքեր մոլորության մեջ մտածում են, թե դադարում են սիրահարվել ծերանալուն զուգընթաց, որ ծերանում են այն ժամանակ, երբ դադարում են սիրահարվել:
Երեխային ես թևեր կնվիրեի, բայց կթողնեի, որ ինքնուրույն սովորի թռչել:
Ծերերին ես կհամոզեի, որ մահը ծերության հետ չի գալիս, այլ մոռացության:
Ես ձեզանից այնքան բան եմ սովորել, մարդիկ, ես հասկացել եմ, որ ամբողջ աշխարհը ուզում է ապրել սարերում, չհասկանալով, որ իրական երջանկությունը սարը բարձրանալու մեջ է:
Ես հասկացել եմ, որ այն պահից, երբ նորածինը իր փոքրիկ բռունցքում սեղմում է հոր մատը, այլևս երբեք այն բաց չի թողնի: Ես հասկացել եմ, որ մեկը մյուսին բարձրից նայելու իրավունք ունի միայն այն ժամանակ, երբ օգնում է նրան բարձրանալ:
Այնքան բան կա, որ ես դեռ կարող էի ձեզնից սովորել, մարդիկ, սակայն սովորածս ինձ դժվար թե պետք գա, որովհետև երբ ինձ դնեն այդ ճամպրուկի մեջ, ես, ցավոք սրտի, արդեն մահացած կլինեմ:
Միշտ ասա այն, ինչ զգում ես և արա այն, ինչ մտածում ես:
Եթե ես իմանայի, որ ես այսօր քեզ վերջին անգամ եմ տեսնում քնած, ես քեզ պինդ կգրկեի և կաղոթեի Աստծուն, որ ինձ քո պահապան հրեշտակը դարձնի:
Եթե ես իմանայի, որ այսօր վերջին անգամ եմ տեսնում, թե ինչպես ես դուրս գալիս դռնից, ես քեզ կգրկեի, կհամբուրեի և նորից կկանչեի, որպեսզի ավելին տամ: Եթե ես իմանայի, որ քո ձայնը վերջին անգամ եմ լսում, կձայնագրեի ամենն, ինչ ասում ես, որպեսզի էլի ու էլի լսեմ, անվերջ: Եթե ես իմանայի, որ սրանք վերջին րոպեներն են, որ ես քեզ տեսնում եմ, ես կասեի. «Սիրում եմ քեզ» ու հիմարի պես չէի մտածի, որ դու դա գիտեիր:
Միշտ կա վաղը և կյանքը մեզ ամեն ինչ ուղղելու ևս մեկ հնարավորություն է տալիս, սակայն եթե ես սխալվում եմ և այսօրը այն ամենն է, ինչ մեզ մնացել է, ապա ես կուզեի քեզ ասել, թե ինչքան ուժեղ եմ քեզ սիրում ու որ երբեք չեմ մոռանա քեզ: Ոչ պատանին, ոչ ծերը չեն կարող վստահ լինել, որ իրենց համար վաղը կգա:
Այսօրը կարող է լինել վերջին օրը, որ դու տեսնում ես սիրելիներիդ: Այնպես որ մի սպասիր ինչ-որ բանի, այսօր արա այն, ինչ մտածել ես, որովհետև եթե վաղը երբեք չգա, դու կափսոսաս այն օրվա համար, երբ ժամանակ չգտար մեկ ժպիտի, մեկ անգամ գրկելու, մեկ համբույրի համար, երբ դու չափազանց զբաղված էիր` վերջին ցանկությունը իրականացնելու համար: Ոգևորիր հարազատներիդ, շշնջա նրանց ականջին, թե ինչքան պետք են նրանք քեզ, սիրիր նրանց և գուրգուրանքով վարվիր, ժամանակ գտիր, որ ասես «կներես», «խնդրեմ», «շնորհակալություն» և սիրո այն բոլոր բառերը, որ գիտես:
Ոչ ոք քեզ չի հիշելու մտքերիդ համար:
Աստծուց իմաստնություն և ուժ խնդրիր, որ ասես այն, ինչ զգում ես:
Ցույց տուր ընկերներիդ, թե ինչ կարևոր են նրանք քեզ համար:
Եթե դու չասես այդ ամենը այսօր, վաղը կլինի նույնը, ինչ երեկ:
Եվ եթե դու չանես դա երբեք, ոչինչ նշանակություն չի ունենա:
Իրականացրու երազանքներդ: Այդ պահը եկել է:

Այսքանով նա ուզում էր ասել որ պետք է ժամանակը ճիշտ օգտագործել, ապրել այսօրով չսպասել վաղվան ,որովհետև հնարավոր է որ այդ վաղը էլ չգա,պետք է սիրել ու ապրել կյանքը ինչպես որ կա առանց եթեների ,մի սպասիր ոչնչի ու գործիր հիմա։

Ուրարտու․ ճարտարապետություն

1. Ինչպե՞ս է ստուգաբանվում Էրեբունի անվանումը։

 Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։

2. Ո՞ր բլրի վրա և ի՞նչ արձանագրություն է վկայում Արգիշտիի Էրեբունի բերդ-ամրոցի կառուցումը։

Ամրոցը գտնվում է Երևանի հարավ-արևելյան մասում, բարձրադիր բլրի վրա, որն ի սկզբանե անվանվել է Արին-բերդ։ Այս բլրի վրա միջնաբեդի լավ ընտրված ռազմավարական դիրքը թույլ էր տալիս տեսնել Արարատյան դաշտավայրը և այնտեղ տանող ճանապարհները։Արձանագրությունն ասում է. «Խալդ Աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների»։

3. Ո՞ր երեք մասերից էր կազմված Էրեբուն

Տաճար,պալատ,տնտեսական մաս։

4. Ի՞նչ ռազմավարական, քաղաքական և տնտեսական նշանակություն ուներ Էրեբունի ամրոցի կառուցումը։

Տնտեսական մասում ուշադրություն էին գրավում հողի տակ թաղված կարասները, որոնք նախատեսված էին գինու, ցորենի, յուղի և այլնի պահպանման համար։ Կարասների վրա ցույց էր տրվում նրանցից յուրաքանչյուրի տարողությունը։

Ռազմագիտական մեծ դեր ուներ ,քանի որ շատ էին արշավում։Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը։

Քաղաքականն էլ  Էրեբունիում 6600 գերիներ են վերաբնակեցրել։

Կարմիր բլուր. ուրարտական հուշարձան

  • Ուրատական ո՞ր շրջանի հուշարձան է Կարմիր բլուրը (Թեյշեբաինի) և մշակութային ի՞նչ ժառանգություն է ներկայացնում։

Շինարարական այս աղբի տակ ամբողջը հնագիտական շերտեր են. ուրարտական բացառիկ կառույցներ եւ հնավայրի դամբարանադաշտի մի հատված։ Տասնամյակներ շարունակ այս տարածքում շինաղբի նույն տեսարանն է։

Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր՝ կանաչ գոտի, նստարաններ, լուսավորություն։ Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը քայլում է խորհրդային տարիներին կառուցված ճեմուղիներով ու մեզ ուղեկցում դեպի շինաղբի կույտը:

2019 թ. փետրվարին մեկնարկելու է «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» քաղաքացիական նախաձեռնությունը: Կազմակերպիչներն ակնկալում եմ յուրաքանչյուրի աջակցությունը մաքրման աշխատանքներում, քանի որ ուրարտական բացառիկ այս հուշարձանը բոլորիս ժառանգությունն է:

  • Ինչ խնդիրների առջև է կանգնած Կարմիր բլուր ուրարտական հնավայր։
  • «Տարածքը վխտում էր կովերով եւ ոչխարներով, բարձրանում էին պատերի վրա: Նախկին պահապաններից ասում էին, որ անհնար է հովիվների դեմ պայքարելը, միեւնույն է գալու են։ Ոչխարներին բռնել ենք, բռնագրավվել ու ասել հովիվներին՝ եթե նորից բերես, ոչխարը չենք վերադարձնելու. ուրիշ ձեւ չկար ,- ձեռքերով պատկերավոր նկարագրում է Միքայելն ու հավելում,- Շատերը գալիս էին այստեղ մոտոցիկլետով ու բլուրի վրա էին բարձրանում, մարդիկ աղջիկների էին բերում: Երբ սկսեցինք արգելել, հաճախ մեզ հարցնում էին՝ «ախպեր ջան, էս տարածքը քեզ ի՞նչ, որ դու տենց վալնավացա ես լինում»: Պատկերացրեք՝ երբ մարդկանց նորմալ բացատրում էինք, շատ լավ հասկանում էին ու դեռ ուզում են աջակցել»։
  • Հնավայրի պահպանության հետ կապված եւս մեկ լուրջ խնդիր կա. Կարմիր բլուրի տակով անցնող թունելը ենթակա է փլուզման։ Թունելը կառուցել են խորհրդային տարիներին, այն Հրազդանի կիրճով դեպի Աերացիա գնացող կոյուղու հզոր կոլեկտորի մաս է կազմում, որի կառուցումը երկրաշարժի պատճառով կիսատ է մնացել։

Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղի

Երևանում է Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի առանցքային հուշարձաններից մեկը՝ Շենգավիթ հնավայրը: Դեռևս 1920-ական թթ. ավելի քան 6 հա մակերեսով «Անհավատի բերդ» կոչվող հուշարձանն անխաթար վիճակում էր: Ամրոցն առաջինը հիշատակել է Երվանդ Շահազիզը(1):

Մասնակի ընդհատումներով 1936-1938, 1956-1983, 2000-2012 թթ. իրականացված պեղումները (ղեկ. Եվ. Բայբուրթյան, Ս. Սարդարյան, Հ. Սիմոնյան) բացահայտել են, որ Շենգավիթը հիմնադրվել է Ք. ա. IV հազարամյակում և հարատևել ավելի քան հազար տարի(2):

Մարդու բնակության համար այդ վայրն ուներ մի շարք նպաստավոր պայմաններ: Հնավայրը Հրազդան գետի ձախափնյա, երեք կողմից (հյուսիսից, արևմուտքից և հարավից) կիրճերով ու ձորակներով եզերված բարձրադիր բլուր-հրվանդանի վրա էր: Միևնույն ժամանակ Շենգավիթ բնակատեղին Երևանյան գոգավորության հարավային՝ Արարատյան դաշտին հարող տարածքում էր՝ ջրի և սննդի պաշարներով հարուստ Հրազդան գետի ափին: Շրջապատված էր արոտավայրերով, արգավանդ գետահովիտներով և դաշտերով: Հրազդանը Երևանի ողջ տարածքում՝ Կարմիր բերդից մինչև ներկայիս ԱՄՆ դեսպանատան համակառույցը, հոսում է երկու կողմից բազալտե ուղղահայաց ժայռերով եզերված անձուկ կիրճով: Շենգավիթի մերձակայքում ժայռերը հեռանում են միմյանցից՝ ստեղծելով մոտ 500 մ լայնությամբ և 2500 մ երկարությամբ, շուրջ 125 հա մակերեսով ընդարձակ գետահովիտ:

Վաղ բրոնզի դարում կլիման ավելի խոնավ էր, տեղումներով հարուստ, գետերը՝ ջրառատ: Հեղեղումների ժամանակ Հրազդանի գետահովտի ցածրադիր հողատարածքները կարող էին ծածկվել պտղաբեր տիղմով:

Վաղ բրոնզի դարում հին շենգավիթցիները Հրազդանի ջրերով ոռոգել են այս ընդարձակ տարածքը՝ ստանալով հացահատիկի առատ բերք(3): Եվ իրոք, Շենգավիթի մերձակա դաշտը Երևանյան գոգավորության միակ ընդարձակ գետահովիտն է, որը հնարավոր է հեշտությամբ ոռոգել Հրազդանի ջրերով՝ առանց կառուցելու հիդրոինժեներական բարդ համալիրներ: Ոռոգելի երկրագործության համար հին շենգավիթցիները վարարած գետի ջրերը կարող էին կուտակել գետահովտի բարձրադիր լանջերին կառուցած արհեստական լճակներում կամ ամռանը գետաբազուկների վրա հիմնել արհեստական դարավանդներ և դրանց միջոցով բարձրացնելով ջրի մակարդակը՝ ոռոգել տարածքն ու ապահովել հացազգիների և մրգերի առատ բերք(4):

Ոռոգելի երկրագործության պայմաններում 1 հա տարածքից Հին աշխարհում, մասնավորապես Միջագետքում, ստացել են բացառիկ բարձր բերք՝ 200 մինչև 300 ցենտներ հացահատիկ(5): Այս տվյալներից դատելով՝ կարելի է տեսականորեն ենթադրել, որ Հրազդանի գետահովիտը կարող էր տարեկան կտրվածքով ապահովել մինչև 3600 տոննա հացահատիկի բերք (120 հա x 300 կգ = 36000 ց):

Զարգացած երկրագործական տնտեսության մասին են վկայում նաև Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված հողամշակման, հացահատիկ հնձելու և մշակելու գործիքների աննախադեպ առատությունը: Հնավայրի բոլոր շերտերից գտնվել են բրիչների քարե ծայրակալներ, բաղադրյալ մանգաղների կայծքարե հարյուրավոր շեղբեր, որոնք փայտե կամ ոսկրե հիմքերին էին ամրացվել բիտումի միջոցով, ծակոտկեն բազալտից նավակաձև աղորիքներ, գետաքարերից ծեծիչներ, սանդեր ու հավանգներ:

Շենգավիթ քաղաքատեղիի հուսիսարևմտյան կողմում, մի փոքր հատվածում մեր կատարած պեղումների արդյունքում հայտնաբերվել է խնամքով կառուցված

քարաշար, գլանաձև մուտքերով և տուֆե սկավառակաձև կափարիչներով ծածկվող հացահատիկ ամբարելու շուրջ 20 հոր-շտեմարան: Նշված շտեմարաններից մեծերն ունեին մինչև 4 մ խորություն, երկհարկ, դեպի հատակը լայնացող տանձաձև հորինվածքներ և կարող էին ամբարել շուրջ 4 տոննա հացահատիկ: Ճնշման հետևանքով հացահատիկի ինքնայրումը բացառելու համար այս մեծ հորերը զատորոշել էին հատակներով, իսկ ելումուտը՝ ապահովել պարանների միջոցով, որոնց ծայրերը կապել էին հորի մոտ դրված մեծ սալաքարի մեջ գայլիկոնված անցքերում ամրացված փայտե ցցերին:

Մոտավոր հաշվարկներով միայն հյուսիսային մասում փաստված շտեմարան-հորերում կարող էին ամբարել նվազագույնը 400 ցենտներ հացահատիկ: Դա Հին աշխարհի սակավակյաց չափանիշներով մեծ քանակ էր, որը կարող էր բավարարել շուրջ 1000 մարդու հացի տարեկան պահանջարկը: Եվ այս պատկերը բացահայտվել է ընդարձակ բնակատեղիի մի փոքրիկ հատվածում, մինչդեռ, հին չափանիշներով ընդարձակ քաղաքատեղիում, գրեթե ամեն մի գերդաստան ունեցել է իր հացահատիկի շտեմարանը: Բերված տվյալները ուղղակի վկայում են, թե որքան մեծ է եղել Հրազդանի գետահովտից հավաքած հացահատիկի բերքը, որը ոչ միայն լիուլի կարող էր ապահովել հին շենգավիթցիների հացի պահանջարկը, այլև՝ դառնալ առևտրի առարկա:

Բերքի տեղափոխման համար արտերի մերձակցությունը կարևոր հանգամանք էր: Ըստ ազգագրական դիտարկումների՝ մինչև XX դարի կեսը, հնձելուց հետո հացահատիկի շեղջերը սայլերով փոխադրել են գյուղերի կենտրոնում գտնվող կալատեղը, քամոտ մի վայր, որտեղ եզներին լծված կամերի միջոցով հասկերից զատել են հացահատիկը, էրանել՝ քամու օգնությամբ հատիկը մաքրել հասկի մնացորդներից, այնուհետև՝ տեղափոխել պահեստ: Որոշակի է, որ նման գործելաոճի պայմաններում երկրագործության զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել սայլերի օգտագործումը: Դրանց կիրառման մասին են վկայում սայլերի թափքերի ու անիվների թրծակավե մանրակերտերը, ինչպես նաև եզների արձանիկները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի վաղ բրոնզի դարի մի շարք հուշարձաններում, այդ թվում՝ Շենգավիթում:

Ուշագրավ է, որ Շենգավիթից հայտնաբերված կենդանիների ոսկորներն ուսումնասիրած գերմանացի հնակենդանաբան Հանս Պիտեր Ուերպմանի բնորոշմամբ՝ որոշ կովերի կճղակներ ձևափոխվել էին ծանր աշխատանքի հետևանքով: Սա փաստում է, որ այնքան մեծ է եղել բեռների տեղափոխման անհրաժեշտությունը, որ, որպես քաշող ուժ, օգտագործվել են նաև կովերը:

Սննդի առատ պաշարներից զատ՝ Շենգավիթի մերձակայքը հարուստ էր նաև քարաղի հանքերով և գետաբերուկ վանակատով, որոնք, տեղական սպառումից բացի, ապրանքափոխանակության և առևտրի միջոցներ էին(6) և կարող էին նպաստել շենգավիթցիների բարեկեցիկ կենսամակարդակի ձևավորմանը:

Նշված նպաստավոր պայմանների համադրությունը՝ պաշտպանության կազմակերպման համար ռելիեֆի ընձեռած հնարավորությունները, արգավանդ գետահովիտներով և արոտավայրերով շրջապատված լինելը, սննդի և ջրի առատությունն ապահովող միջավայրը, շինանյութի (բազալտ, գետաքար, կավ) և հումքի (վանակատ, քարաղ) մեծ պաշարները, հաղորդակցման նպաստավոր դիրքը՝ դեպի Արաքսի ափամերձ դաշտը տանող Հրազդանի գետահովիտը և այլն, տարածքի բնակեցման կարևոր նախապայմաններ էին, որոնց առկայությունը նպաստել է ավելի քան 1200 տարի (Ք. ա. 3300-2100 թթ.) Շենգավիթի անընդմեջ բնակեցմանը(7): Վաղ բրոնզի դարում Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում ձևավորվել էր բնակավայրերի ստորակարգային (հիերարխիկ) կառուցվածք՝ 200-ից մինչև մի քանի հազար բնակչությամբ: Փոքր գյուղակներն զբաղեցնում էին 1-1,5, միջինները՝ 3-5, կենտրոնական, մեծ բնակատեղիները՝ 6-12 հա մակերես: Շենգավիթն իր զբաղեցրած տարածքով համապատասխանում էր սոցիալ-տնտեսական կենտրոն համարվող բնակատեղիների դասին և շրջափակված էր գյուղական տիպի արբանյակ-բնակատեղիներով(8):

Շենգավիթ հնավայրում մարդը հաստատվել է առնվազն Ք. ա. IV հազարամյակի առաջին կեսին: Բնակատեղին անընդմեջ զարգացել է, և Ք. ա. 2900-2700 թթ. վեր է ածվել հին քաղաքի՝ հրվանդանի գագաթի պարագծով

կառուցված միջնաբերդով, որն ուներ քարակերտ, 2 մետրից ավելի լայնությամբ պարսպապատեր: Աշտարակներից մեկի միջով դեպի Հրազդան գետն է իջել սալաքարերով կառուցված, ապա հողով ծածկված-քողարկված գաղտնուղին(9): Մուտքը և առավել հզոր պարսպապատերն ամենայն հավանականությամբ պետք է լինեին արևելյան կամ հարավարևելյան հարթավայրի հետ հաղորդակցվող մասում, որն այսօր ամբողջովին ավերված է կառուցապատման հետևանքով:

Շենգավիթի պաշտպանական համակարգը Հին Արևելքի ամրաշինության դասական օրինակներից է: Այսպիսի կատարյալ և հզոր պաշտպանական համակարգ կարող էին կառուցել միայն բազմադարյան փորձի, ճարտարապետական և ճարտարագիտական գիտելիքների կուտակման, մշտական վտանգին դիմակայելու, պարբերաբար տեղի ունեցող պատերազմների, թշնամիների հարձակումներից պաշտպանվելու կենսական անհրաժեշտությունից դրդված: Հասարակական նշանակություն ունեցող այսպիսի կոթողային շինության հիմնարկումը, ինչպիսին է քարաշեն պարիսպը, հնարավոր էր իրականացնել ամբողջ համայնքի համատեղ աշխատանքի շնորհիվ՝ կենտրոնացված իշխանության պայմաններում(10):

Հին Արևելքի քաղաքների բնորոշ հատկանիշներից էր տների գերխիտ կառուցապատումը: Շենգավիթում ևս առկա էր նմանօրինակ պատկեր. գրեթե բոլոր շինությունները պատերով հպված էին միմյանց: Ինչպես նշվեց, Շենգավիթը զբաղեցրել է ավելի քան 6 հա մակերես: Պեղումների արդյունքում բացված տների մակերեսների և քանակի համադրումը բնակատեղիի զբաղեցրած տարածքին վկայում է, որ յուրաքանչյուր 100 քմ հատվածում միջին հաշվով եղել է մեկուկես կացարան (տուն): Եթե բնակավայրի տարածքը՝ 60 հազար քմ,, բաժանենք 100-ի և բազմապատկենք 1,5-ով, ապա կարող ենք փաստել, որ արձանագրված հոծ կառուցապատման պայմաններում Շենգավիթը, ինչպես և Հին Արևելքի խոշորագույն բնակավայրերից մեկը՝ Չաթալ-Հույուկը, կարող էր ունենալ 900-1000 տուն-շինություն(11):

Ըստ ընդունված տեսակետի՝ հնում փոքր ընտանիքները կազմված էին 5-8, իսկ նահապետական գերդաստանները՝ 10-12 անդամից(12): Եթե նույնիսկ ընդունենք, որ Շենգավիթում փաստված տարածքի մի մասը զբաղեցրել են հրապարակները, փողոցները, իսկ շինությունների շարքում եղել են հասարակական և տնտեսական կառույցներ, ապա այդ դեպքում էլ հոծ կառուցապատում ունեցող բնակավայրն ունեցել է առնվազն 500-700 տուն և 5-6 հազար բնակիչ: Վաղ բրոնզի դարի համար դա մեծ թիվ է՝ հինարևելյան քաղաքատիպ բնակավայրերի բնակչության քանակին բնորոշ:

Քաղաքի կենտրոնական հատվածում հայտնաբերվել է պղնձագործի արհեստանոց: Այստեղ պեղումների ժամանակ ի հայտ է եկել շուրջ 10 կավանոթի բեկոր: Սրանց պատերը ներքուստ ունեին այրված շերտեր, պղնձի ներդրումներ ու կաթիլներ: Դրանք ամենայն հավանականությամբ առաջացել էին կավանոթի և հալված, շիկացած մետաղի շփման արդյունքում, երբ հոսուն պղինձը, որպես կիսապատրաստուկ, լցրել էին գործառությունից դուրս եկած կավանոթների մեջ:

Կարող ենք վերականգնել պղնձի մշակման փուլերից մեկը: Հարստացված հանքաքարը հալել և պղնձի ձուլվածքը լցրել են 0,5-3 լիտր տարողությամբ կավանոթների մեջ՝ տեղափոխելով արհեստանոց: Հարկ եղած պահին ջարդել են կավանոթները, հանել են ձուլակտորները և դրանցից պատրաստել զենքեր, զարդեր, գործիքներ: Եթե արհեստանոցում հայտնաբերված կավանոթների ընդհանուր պարունակությունը՝ 0,5-3 լ x 10 անոթ=5-30 լ, բազմապատկենք պղնձի տեսակարար կշռով` 8,9, ապա կստանանք 45-270 կգ՝ միջին հաշվով 150 կգ, որը կհամապատասխանի որպես կիսապատրաստուկ այստեղ պահված պղնձի ընդհանուր քանակին(13): Դա իր ժամանակի համար հսկայական հարստություն էր:

Այդքան պղինձը պետք է նախատեսված լիներ ոչ միայն հին շենգավիթցիների կարիքները հոգալուն, այլ նաև առևտրի համար(14):

Պատահական չէ, որ Շենգավիթից ընդամենը 15 կմ հեռու հայտնաբերվել է «Երևանյան գանձը»՝ պղնձից պատրաստված, մի քանի տասնյակ կգ կշռով 22 բազմատեսակ զենք ու գործիք(15): Շենգավիթից հայտնաբերված մետաղյա իրերի, մասնավորապես կավանոթների բեկորների վրա պահպանված պղնձի նստվածքների և «Երևանյան գանձի» փորձանմուշների սպեկտրալ տարրալուծումները վկայում են, որ դրանք ունեն միևնույն քիմիական կազմը և ներմուծվել են Շամլուղ-Ալավերդու պղնձի հանքավայրերից(16): Այս հանգամանքը հիմք է տալիս՝ ենթադրելու, որ միևնույն հանքավայրից ստացված պղինձը և դրանցից ձուլված իրերը պետք է պատրաստված լինեին նույն վայրում՝ արհեստավորների կենտրոն Շենգավիթ քաղաքում:

Պեղումների արդյունքում Շենգավիթի վերին շերտերում բացահայտվել են քարաշար հիմքերով և հում աղյուսից շարված պատերով ինքնատիպ, մինչ այդ անհայտ հատակագծ ային լուծումով սենյակներ՝ ուղղանկյուն սրահներ և դրանց հարավարևելյան անկյուններում, հիմնական ծավալից շեշտված-առանձնացված, ուղղանկյունաձև հատակագծերով փոքրիկ խորշեր: Հատկապես տպավորիչ է շուրջ 150 քմ մակերեսով տունը, որտեղ կարող էր համատեղ ապրել նահապետական մեծ գերդաստանի մի քանի ընտանիք: Հենց այս դահլիճում հայտնաբերվել են պաշտամունքային իրեր՝ տարողունակ անոթ-խառնարան, որը, հավանաբար, նախատեսված է եղել ոգելից խմիչքների (գինի կամ գարեջուր) համար, տղամարդու ու կնոջ տուֆե և թրծակավե արձանիկներ և այլն: Այս ինքնատիպ հորինվածքով սենյակներում հայտնաբերված պաշտամունքային իրերը փաստում են, որ այս խորշերը նախատեսված են եղել ծիսակատարությունների համար կամ եղել են ընտանեկան աղոթատեղիներ:

Համայնքային, գուցե նաև ցեղային ծիսակատարությունների համար Շենգավիթում եղել են տաճարական հատուկ համալիրներ(17): Չի բացառվում, որ տարբեր աստվածությունների համար կառուցել են տարատեսակ հորինվածքներով տաճարներ: Դրանով կարելի է պայմանավորել միևնույն շինարարական հորիզոնում սրբարանների և պաշտամունքային հատուկ շինությունների առատությունը:

Վերին հորիզոնում հայտնաբերված կրակարան-օջախների մեծ քանակը ենթադրում է ավելի քան մեկ տասնյակ պաշտամունքային կառույցների համաժամանակյա գոյություն: Այս իրողությունը փաստում է, որ Շենգավիթը եղել է ոչ միայն վարչական, տնտեսական, մշակութային, այլև կրոնական կենտրոն, մի ինքնատիպ սրբազան քաղաք՝ տարբեր աստվածություններին նվիրված համաժամանակյա տաճարներով: Սրանց մեծ քանակը վկայում է, որ Շենգավիթում ձևավորված են եղել կրոնական բարդ համակարգեր և քրմական դաս:

Շենգավիթում եղել են նաև կշռի միասնական միավորներ: Հայտնաբերվել են կշռաքարեր պատրաստելու քարե և կավե կաղապար-էտալոններ: Ուշագրավ է, որ այստեղի էտալոնների կշռաչափերը համադրելի են Սիրիա-Պաղեստինյան տարածաշրջանում և Տրոյայում փաստագրված ու բրոնզի դարում միջազգային կիրառում ունեցած կշռի միավորներին: Վաղ բրոնզի դարի առևտրական հարաբերությունների մասին են վկայում նաև Ս. Սարդարյանի պեղած N 1 դամբարանում հայտնաբերված ապրանքադրամները։ Շենգավիթում փաստագրված պղնձի և հացահատիկի մեծ քանակը, կշռաքարեր պատրաստելու էտալոնները, կնիքները և ապրանքադրամները փաստում են, որ այստեղ եղել է վաճառականների դաս:

Շենգավիթյան մշակույթի կարևոր բնագավառներից է եղել նաև բրուտագործությունը: Պեղածո կավանոթների զարդարվեստը բացառիկ ճոխ է: Քիչ թե շատ կոկիկ հարդարմամբ գրեթե բոլոր կավանոթներն ունեն խորհրդավոր պատկերաքանդակներ: Չի բացառվում, որ դրանք հին պիկտոգրամաներ են, այսինքն՝ քրմերի համար եղել են կարդացվող գրեր, որոնք մենք ընկալում ենք լոկ որպես զարդանախշ:

Թաղումները կատարել են քաղաքատեղին շրջապատող պարսպապատից դուրս, լքված արվարձանում ձևավորված գերեզմանոցում(18): Պեղվել են ինչպես անհատական, այնպես էլ տոհմական դամբարաններ: Տարածված էր դիամասնատման ծեսը: Մինչ այժմ պեղված 15 դամբարաններից հայտնաբերված բոլոր 15 թաղումներն էլ կատարվել են շենգավիթյան մշակույթի եզրափակիչ փուլում, միջնաբերդի հարավարևմտյան, դեպի Երևանյան լիճն իջնող մեղմաթեք լանջին՝ քաղաքատեղիի լքված արվարձանում:

Խորացված սոցիալական շերտավորման մասին վկայում են դամբարաններում հայտնաբերված ոսկուց, արծաթից, բրոնզից, ինչպես նաև սարդիոնից, հասպիսից, գիշերից, մարմարից, տրավերտինից, կրաքարից, տուֆից, ոսկրից, ծովային խխունջներից, հախճապակուց և ապակուց պատրաստված զարդերը և ուլունքները:

Արբանյակ բնակավայրերով շրջապատված լինելը, հոծ կառուցապատումը, մեծաքանակ բնակչությունը, քաղաքաշինական բարդ պատկերը` կոթողային ճարտարապետությունը (աշտարակներով հզորացված պարիսպ), կլոր և ուղղանկյուն հատակագծերով պաշտամունքային տարաբնույթ շինություններն ու բնակելի տները, իշխանության խորհրդանիշները, արհեստավարժ վարպետների դասի առկայությունը, զարգացած արհեստագործությունը, մասնավորապես մետաղագործությունը, ոսկուց և կիսաթանկարժեք քարերից պերճանքի շքեղ նմուշները, հացահատիկի և այլ մթերքների պահեստ-շտեմարանների մեծ քանակը, միասնական կշռաչափի առկայությունը, ապրանքադրամները, վաճառականների խավի առկայությունը, արվեստի և պաշտամունքի առարկաների բազմաքանակությունը, ձևավորված կրոնական համակարգը և այլ բաղկացուցիչներ փաստում են շենգավիթյան հասարակության խորացած սոցիալական շերտավորման մասին: Այս հատկանիշները միանգամայն համադրելի են վաղերկրագործական տնտեսաձևից դեպի պետական կազմավորումները տանող հասարակության զարգացման, այսպես կոչված, «համակարգված վաղ հասարակություններին»(19): Ընդ որում՝ մի շարք հին մշակույթների համեմատությամբ (տրիպոլյան, մայկոպյան և այլն) շենգավիթյան մշակույթն ունի վաղ պետական հասարակություններին բնորոշ, հասարակության զարգացմանը նպաստող բազմաթիվ հատկանիշներ(20):

Շենգավիթի և՛ թաղման ծեսում, և՛ զարդարվեստում տեսանելի են հնդեվրոպական մտածողության և առասպելաբանության հետքեր, ինչը հետագայում՝ միջին և ուշ բրոնզի դարերում, համատարած բնույթ ստացավ ամբողջ Հայկական լեռնաշխարհում: Վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Երևանի տարածքում դեռևս վաղ բրոնզի դարում եղել է քաղաքային տիպի մի բնակավայր, որը համարվել է շենգավիթյան վիթխարածավալ մշակույթի կենտրոններից մեկը:

Երևանի տարածքում միջին բրոնզի դարի հնագույն վկայությունները փաստագրվել են ինչպես Շենգավիթ քաղաքատեղիում, այնպես էլ դամբարանադաշտում: 1950-ական թթ. տեխնիկայով հարթեցված քաղաքատեղիի վերին շերտին են պատկանում տնտեսական հորերի՝ ստորին հորիզոններում պահպանված հատվածները և դրանցում առկա հնագիտական արտեֆակտները: Եվ պատահական չէ, որ բնակավայրի եզրափակիչ փուլում կառուցված այդ հորերից վերցված փայտածխի փորձանմուշների տարրալուծումները Շենգավիթի վերին՝ ավերված հորիզոնը թվագրում են Ք. ա. 2300-2100 թվականներով(21):

Նշված դիտարկումները բացառիկ կարևոր են ոչ միայն Երևանի տարածքում, այլև ողջ Հայկական լեռնաշխարհում վաղ բրոնզի դարի երրորդ՝ եզրափակիչ փուլից միջին բրոնզի դարին անցնելու խրթին թնջուկը բացահայտելու գործընթացում: Խնդրո առարկայի վերաբերյալ շրջանառվող գիտական տեսակետներում գերակա են երկուսը.

ա) միջին բրոնզի դարի մշակույթը ծագում է վաղ բրոնզի դարի մշակույթի էվոլյուցիոն զարգացման արդյունքում,

բ) վաղ բրոնզի և միջին բրոնզի դարերի մշակույթների միջև առկա է խիստ հստակ սահմանաբաժանում, քանի որ դրանք հնագիտական տարբեր իրողություններ են(22):

Պեղումների և շերտագրական դիտարկումների հիման վրա այժմ կարող ենք եզրակացնել, որ շենգավիթյան մշակույթի խառնարանում են ձևավորվել «վաղ դամբանաբլուրների», բեդենյան, թռեղք-վանաձորյան, կարմիրբերդյան և սևան-արցախյան հնագիտական մշակույթների խեցանոթներին բնորոշ առաջնային տիպերը, ինչպես նաև զարդանախշի մշակութաստեղծ մի շարք էական հատկանիշներ: Հետևաբար եզրահանգել ենք, որ Հայաստանի միջին բրոնզի դարի մշակույթը սաղմնավորվել է վաղ բրոնզի դարում՝ շենգավիթյան մշակույթի ընդերքում և աստիճանաբար տարածվելով՝ ընդգրկել է ողջ Այսրկովկասը՝ ընդհուպ մինչև Կովկասյան մեծ լեռնաշղթան: Հայաստանում բրոնզի դարի պատմական զարգացման բոլոր շրջափուլերը ձևավորվել են էվոլյուցիոն զարգացման արդյունքում՝ միևնույն էթնոմշակութային հենքի վրա:

Ինչպես թռեղք-վանաձորյան, այնպես էլ կարմիրբերդյան մշակույթի միջին բրոնզի դարի գունազարդ կավանոթներ հայտնաբերվել են նաև Շենգավիթի դամբարանադաշտում և բնակատեղիում(23): Սա վկայում է, որ շենգավիթյան մշակույթի կործանումից հետո հնավայրի տարածքը վերածվել է դամբարանադաշտի, որտեղ իրենց մահացած համայնականներին թաղել են մոտակայքում հաստատված մարդիկ: Փաստորեն՝ մենք այստեղ ունենք վաղ բրոնզի դարից միջինի անցման վերաբերյալ խիստ արժեքավոր փաստարկներ, որոնք հիմնավորում են Երևանի տարածքի բնակեցման ժամանակագրական սանդղակի անխզելիությունը Ք. ա. III-II հազարամյակներում:

Շենգավիթ քաղաքատեղիի շերտերից վերցված փայտածխի՝ ռադիոածխածնային տարրալուծման մեթոդով ստացվող ամենավաղ տարիքը Ք. ա. 3300 թվականն է: Հետևաբար Շենգավիթն ունի առնվազն 5500 տարվա պատմություն: Այժմ մենք տոնում ենք Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը, մինչդեռ Երևանի տարածքում հիմնադրված Շենգավիթ քաղաքատեղին Վանի թագավորության Էրեբունի ամրոցից գրեթե նույնքան հին է, որքան Էրեբունին` այժմյան Երևանից:

Հակոբ Սիմոնյան
Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
«Երևան-5» գիտական հոդվածների ժողովածու


  1. Շահազիզ Երվանդ, 2003. Հին Երևան, «Մուղնի» հրատարակչություն, Երևան, էջ 45; Байбуртян Е. А., 2011 (1938). Последовательность древнейших культур Армении на осановании археологического материала, Ереван, Издательство «Музей истории Армении», с. 26.
  2. Байбуртян Е. А., 2011 (1938), с. 21-37; Սարդարյան Ս., 1967. Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, «Միտք» հրատարակչություն, Երևան, էջ 164-167; Սիմոնյան Հակոբ, 2013. Շենգավիթ. շարքային բնակավայր, թե՞ վաղ քաղաք, «Հուշարձան» տարեգիրք, հատոր Ը, Երևան, էջ 5-53; Simonyan H., 2015. The Archaeological Site of Shengavit: An Ancient Town in the Armenian Higland. Fundamental Armenology № 1, p. 134-168; Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015. Regarding Ritual Behaviour at Shengavit, Armenia. Ancient Near Eastern Studies, Volume: LII: Peeters, Louvain, p. 13.
  3. Есаян С. А., 1969. Ереван. Археологический очерк. Издательство «Айастан», Ереван, стр. 13:
  4. Кушнарева К. Х., 1993. Южный Кавказ в IX-II тыс. до н. э. Этапы культурного и социально-экономического развития, Санкт-Петербург, стр. 210.
  5. Հերոդոտոս, 1986. Պատմություն ինը գրքից, թարգմանությունը Սիմոն Կրկյաշարյանի, ԳԱ հրատարակչություն, Երևան, էջ 79:
  6. Крупнов Е. И., 1957. Древняя история и культура Кабардии. Москва, с. 42-43.
  7. Simonyan Hakob and Rothman Mitchell S., 2015, p. 11.
  8. Кушнарева К. Х., 1997. Ранние комплексные общества Южного Кавказа. Древние общества Кавказа в эпоху палеометалла (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 72:
  9. Սարդարյան Ս., 1967, էջ 171:
  10. Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135.
  11. Mellart J., 1967. Cathal Huyuk. A neolithic town in Anatolia. London; Սիմոնյան Հ. Ե., 2013, էջ 11:
  12. Кушнарева К. Х., 1997, с. 25.
  13. Սիմոնյան Հ. Ե., 2002. Շենգավթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները, «Հայաստանի հնագույն մշակույթը», N 2, Էմմա Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, էջ 18-25:
  14. Սիմոնյան Հ., 2012. Հայաստանը և միջազգային առևտուրը վաղ բրոնզի դարում // «Հայաստանի քաղաքակրթական ավանդը մետաքսի ճանապարհի պատմության մեջ», միջազգային գիտաժողով, 21–23 նոյեմբերի 2011 թ., էջ 18-37:
  15. Мартиросян А. А., Мнацаканян А. О., 1973. Приереванский клад древней бронзы, КСИА, вып. 134, с. 122-127.
  16. Meliksetian Kh., Pernicka E., Avetisyan P., Simonyan H., 2003. Chemical and lead isotope characterization of middle bronze age bronzes and some iron age antimony objects (Armenia). International conference Archaeometallurgty in Europe, Milan, Italy, Proceedinge, v. 2, p. 311-318.
  17. Սիմոնյան Հ. Ե., 2012. Շենգավթի «Հրո տաճարը»: Միջազգային գիտաժողով` նվիրված ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին: Զեկուցումների դրույթներ, Երևան, էջ 103-106:
  18. Սիմոնյան Հ., 2008. Շենգավթի դամբարանադաշտը, «Հին Հայաստանի մշակույթը» – XIV, նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, Երևան, էջ 81-93:
  19. Массон В. М., 2000. Ранние комплексные общества Восточной Европы. Древние общества юго Восточной Европы в эпоху палеометалл (ранние комплексные общества и вопросы культурной трансформации). Санкт-Петербург, с. 135-137.
  20. Սիմոնյան Հ., 2013, էջ 41:
  21. Hakob Simonyan and Mitchell Rothman S., 2015, p. 17.
  22. Кушнарева К. Х., 1993, с 92-93.
  23. Սարդարյան Ս., 1967, էջ 199, աղ. LXIX:

Հայկազուն-Երվանդականների թագավորություն

Հայաստանը Երվանդունիների օրոք
Բեհիսթունյան արձանագրությունը

Ըստ ավանդության` Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն:

Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը:

Երվանդունիների համահայկական թագավորությունն ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:

Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա:

Երվանդ 2-դի դիմանկարով դրամ

Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:

Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում` տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի` հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում:

Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին:

Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:

Հայի պատկեր` Պերսեպոլիսի բարձրաքանդակներից (մթա 6-րդ դար)

Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց:

Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը:

Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:

Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի` Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ:

Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին:

Նեմրութ լեռան վրա գտնվող արձանախումբը

Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան:

Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին:

Արծաթյան պտյակ (ռիթոն)’ Երզնկայից ,Ք.ա. 5-րդ դար

Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում:

Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:

Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների:

Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքները:

Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ:

Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:

Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը:

Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը:

1. Երվանդակերտի ավերակներից

Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:

Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը:

Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը:

Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:

2. Երվանդակերտի ավերակներից

Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ, եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:

Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր:

Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները:

Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում):

Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն: Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե:

Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:

Երվանդաշատ մայրաքաղաքը

Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը (մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=209), նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:

Արգիշտիխինիլի-Արմավիրի միջնաբերդի մի հատվածի վերակազմությունը

Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը:

Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց:

Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ:

Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին: Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:

Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը:

Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ:

Երվանդունիների արքայացանկը

  1. Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
  2. Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
  3. Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
  4. Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
  5. Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
  6. Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
  7. Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
  8. Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
  9. Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
  10. Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ

Բագարան/Երվանդաշատ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը, հաջորդել է Արմավիրին ու կոչվել նաև Մարմետ։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մթա III դ վերջին Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում Երասխ գետի ձախ ափին՝ Ախուրյանի հետ միախառնման տեղում։ Մայրաքաղաքը տեղափոխելու գլխավոր պատճառներից է եղել, ըստ Մովսես Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։

Երվանդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա՝ Երասխ գետի մոտակայքում։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով։ Բլրի վրա փորվում են նաև ջրի հորեր՝ մինչև բլրի հիմքը՝ հնարավոր պաշարման դեպքում ջրից օգտվելու համար։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ արքան տեղափոխում է Արմավիրի բնակչության մի մասը։ Այստեղ բացի հայերից բնակվել է նաև Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով[1]։ Արաքիս դիմացի ափին արքան կառուցում է Երվանդակերտ դաստակերտը, որտեղ տեղափոխում է իր ընտանիքը։ Պատմահայր Խորենացին Երվանդաշատը նկարագրելիս այն անվանել է դրախտիկ։

Երվանդաշատը 360–ական թթ կործանել են պարսից Շապուհ II արքայի զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները՝ այժմյան Արմավիր մարզկենտրոնից հարավ-արևմուտք՝ Բագարան և Երվանդաշատ գյուղերի միջակայքում։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։

Բագարան (Ամուր, Բագրան, Դիցավան, Բաքրան), բերդաքաղաք, պաշտամունքային կենտրոն, Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Ախուրյանի և Արաքսի միախառնման շրջանում, Ախուրյան գետի աջ ափին, Մրեն գյուղից հարավ, իսկ պատմական Երվանդաշատ մայրաքաղաքից 8-9 կմ հյուսիս։ Հիշատակվում է նաև իբրև ամրոց, ավան, բերդ, քաղաք։

Պատմություն

Ըստ Մովսես Խորենացու, Բագարանը կառուցել է Երվանդ Դ թագավորը մթա II դ սկզբին, Արմավիրից այնտեղ են տեղափոխվել հեթանոսական կուռքերը, քաղաքի մոտ տնկել անտառ։ Բագարանում քրմապետ է եղել Երվանդի եղբայր Երվազը։ Սակայն Արտաշես Ա-ն, գրավելով թագավորությունը, սպանել է Երվանդին ու Երվազին, կուռքերը Բագարանից տարել Արտաշատ և իր զորավար Սմբատին նվիրել Երվազի 500 ծառաներին։ Սմբատը նրանց բնակեցրել է Մասիսի ստորոտում՝ նոր բնակավայրում, որը նախկինի անունով կոչվել է Բագարան։ Հետագայում Բագարանը կորցրել է իր երբեմնի քաղաքական ու հասարակական դերը։ Միայն IX դ, երբ Աշոտ Բագրատունի Մսակերը գնեց Կամսարականների տիրույթները, Բագարանը դարձավ նախարարական ոստան։ IX դարի վերջին Բագարանը Բագրատունիների նորաստեղծ պետության մայրաքաղաքն էր։ Այստեղ էր Բագրատունիների տոհմական դամբարանը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Բագարանը նորից անշքացավ։ 1048 թվականին Բագարանը զավթեցին սելջուկները, որոնք ավերեցին քաղաքը, կոտորեցին բնակչությունը։ XII դ սկզբին այն գրավեցին Շահ–ի–Արմենները, իսկ 1211 թվականին՝ ազատագրեցին հայ–վրացական զորքերը։ 1394 թվականին Լենկթեմուրի հորդաները ավերի ու կողոպուտի մատնեցին Բագարանը։

1913 թվականի տվյալներով անշուք գյուղ էր և ուներ 796 (86 ընտանիք) հայ բնակիչ։

Պատմամշակութային կոթողներ

Հայաստանի մայրաքաղաքները

Բագարանում հայտնի են հայկական երեք եկեղեցի՝ ս. Թեոդորոս, ս. Գևորգ, ս. Շուշան։ Դրանցից առաջինը, որը մեր օրերն է հասել կանգուն վիճակում, բայց առանց գմբեթի, կառուցվել է VII դարում։ Այն հիմնադրվել է Բուտ Առավեղյան իշխանը 624 թ., իսկ կառուցումն ավարտել է նույն իշխանի կինը՝ Աննան 631 թ.։ Ներքուստ ու արտաքուստ խաչաձև այդ եկեղեցին իր կառուցվածքով հարում է Էջմիածին տաճարին և համարվում է հայկական եկեղեցական ճարտարապետության եզակի կոթողներից մեկը։ Օտարերկրյա հեղինակավոր մասնագետների կարծիքով ս. Թեոդորոս տաճարի կառուցվածքային տարրերը Բյուզանդիայի միջոցով անցել են Եվրոպա և իրենց ազդեցությունը թողել Հունաստանի, Իտալիայի և Ֆրանսիայի մի ամբողջ շարք եկեղեցիների վրա։ Հին ու ակնահաճո կառուցվածք ունի նաև ս. Գևորգ եկեղեցին, որը գտնվում էր բերդի հյուսիսային կողմում և գավառի բնակչության նշանավոր ուխտատեղներից էր՝ կառուցված Պետրոս Գետադարձ կաթողիկոսի և Հովհաննես Սմբատ թագավորի օրոք 1030 թ., իսկ ս. Շուշանը հավանաբար կառուցվել էր ավելի ուշ։ Բագարանի եկեղեցիների վրա նշմարված են ավելի քան 10 արձանագրություններ, որոնց թվում են նաև 956 ու 1034 թվականների արժեքավոր երկու արձանագրությունները։ Վերջինիս մեջ հիշատակվում է Վահան անունով մի քահանա, որ իրեն անվանում է «գծող»։

Արտաշեսյան արքայատոհմի հաստատումը. Արտաշես Ա

Մեծ Հայքը Արտաշես Ա-ի գահակալության շրջանում

Սելեւկյան պետության կարճատեւ գերիշխանության տարիներին Անտիոքոս III-ը, Հայաստանը ջլատելու եւ իր տիրապետությունն այստեղ ամրապնդելու նպատակով, մի շարք սահմանային «աշխարհներ» ու գավառներ կտրեց Մեծ Հայքից եւ բռնակցեց շրջակա այլ երկրների:

Մեծ Հայքի արքա Արտաշես Ա Բարեպաշտ

Ք.ա. 190 թ. Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը:

Այսպիսով` հայկական թագավորությունները կործանումից մեկ տասնամյակ անց վերականգնեցին պետական անկախությունը:

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել:

Արտաշես Ա-ն իրագործում է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստում են երկրի աննախընթաց վերելքին:

Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան:

Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյան արքայատոհմի զինանշանը. Հովազին հոշոտող արծիվը

Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ:

Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների:

Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները:

Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը:

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Արտաշես Ա թագավորի սահմանաքարերից

Այսպիսով` Հայաստանի հիմնական մասը ընդգրկվեց Արտաշեսի պետության մեջ: Սակայն նա հաջողության չհասավ Փոքր Հայքը, Ծոփքը եւ Կոմմագենեն վերամիավորելու փորձերում: Չնայած դրան` նա աջակցեց Ծոփքի եւ Փոքր Հայքի տարածքների ընդարձակմանը:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Հատկապես կարեւոր էր Արտաշեսի իրականացրած հողային բարեփոխումը:

Չնայած երկրում տիրում էր ստրկատիրական հասարակարգ, սակայն ի տարբերություն հունա-հռոմեական «դասական» ստրկատիրության, ուր աշխատավոր դասակարգը հիմնականում կազմված էր ստրուկներից, Հայաստանում աշխատավորների հիմնական մասը ազատ գյուղացիներն էին, որոնք միավորված էին համայնքներում:

Արտաշատ

Ավագանու ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին լավագույն տարածքները խլել գյուղական համայնքներից եւ դրանք միացնել իրենց սեփական տնտեսություններին` դաստակերտներին կամ ագարակներին, ուր օգտագործում էին մշակ-ստրուկների աշխատանքը:

Գյուղացի համայնականները սեփական ուժերով չէին կարող ընդդիմանալ խոշոր հողատերերի ոտնձգություններին, իսկ դա կարող էր հանգեցնել գյուղական համայնքների քայքայմանը: Դա վնաս էր պետությանը, քանի որ համայնքներն էին թագավորին տալիս հարկ եւ զորք:

Արտաշեսը իրականացրեց հողաբաժանում եւ համայնքների ու ագարակների միջեւ կանգնեցրեց արամերեն արձանագրությամբ հողաբաժան սահմանաքարերը:

Այս բարեփոխումը կարգավորել է հողի սեփականության խնդիրը` արգելելով ագարակատեր-ավագանուն յուրացնել գյուղացի-համայնականների հողերը:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշատ մայրաքաղաքի հատակագիծը

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում (Մանրամասնությունների համար սեղմեք այստեղ http://akunq.net/am/?p=216):

Արտաշատ քաղաքը հելլենիստական դարաշրջանին բնորոշ ձեւով կոչվել է երկրի թագավորի` այս դեպքում Արտաշեսի անունով:

Արտաշատի հիմնադրման ժամանակ այնտեղ է տեղափոխվել նախկին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչության մի մասը: Հին աշխարհում ընդունված էր նորաստեղծ քաղաքները բնակեցնել ավելի հին քաղաքների բնակչության հաշվին:

Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում:

Արտաշեսն առևանգում է Սաթենիկին

Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Պատահական չէ, որ այստեղ են կառուցվել Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները` Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Երեւանը:

Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները: Սրանց ժողվուրդը պետք է պաշտեր որպես աստվածների: Թագավորի նախնիների աստվածացումը բարձրացնում էր նրա իշխանության հեղինակությունը ժողովրդի մոտ:

Արտաշեսը կառուցել է նաեւ Զարեհավան եւ Զարիշատ քաղաքները:

Արտաշեսի հուղարկավորումը

Նրա օրոք վերականգնվեց նավագնացությունը Հայաստանի լճերի ու գետերի վրա, բարեփոխվեց տոմարը:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Փաստորեն, Հայաստանը կրկին վերականգնել էր նախկին հզորությունը եւ երկրորդական երկրից հետզհետե վերածվում էր առաջատար պետության:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյաններիարքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

http://hayenq.do.am/index/artashesyanner/0-13

Օգտակար հղումներ՝

Ովքեր էին Արտաշեսյանները

Արտաշես Առաջին

Արտաշես Ա Բարեպաշտ

Առաջադրանք

Թեման ուսումնասիրելուց հետո բնութագրի Արտաշես Առաջինին՝

  • Որպես մարդ
  • Որպես թագավոր

Skip to toolbar