Դարվինիզմ

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

18311836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրություն

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Արդարություն

Ինչ է արդարություն

Արդարություն նշանակում է ճշմարտություն։ Արդարությունը նաև կապված է ներդաշնակության հետ։ Արդարությունը կապվում է նաև օբյեկտիվեւթյան կամ անաչառության հետ։

Որենք են արդարության իրավական և բարոյական նորմերը։

Որ՞ն է արդարության բարոյական կողմը։Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։

Որենք են արդարության տեսակները։

Որ՞ն է արդարության իրավական կողմը։Օրենսդրության կարևորագույն խնդիրը հասարակության բոլոր անդամների համար արդարություն ապահովելն է։ Այսինքն՝ եթե մարդը հանցագործություն է կատարել, ապա սահմանված պատիժը պետք է համապատասխան, համարժեք լինի նրա կատարած արարքին։ Օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտեր ստեղծում է պետական իշխանությունը, որն ապահովում է դրանց կատարումը։ Այդ նպատակով ստեղծված են պետական համապատասխան մարմիններ՝ դատարաններ, ոստիկություն, քրեակատարողական հիմնարկներ և այլն։

Հռոմեական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

դրածո

 Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

 Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

  Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

 6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

դրածո

 11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

 Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

 Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

6087926

 Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։ Արտավանը բնականաբար ձգտելու էր վրեժ լուծել, սակայն որևէ հաջողության չհասավ։Արդյունքում՝ 37-ին Պարթևստանը Մեծ Հայքից խլում է Հայոց Միջագետքը, Արուաստանը և Ծավդեքը:

Իրավիճակը երկար այսպես չշարունակվեց, շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

 Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային:

Նկարագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Արտաշեսյան թագավորության անկումից հետո։

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Հռոմը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։

Հռոմը իր հերթին իր դրածո թագավորներին կարգեց Հայաստանում։ Սկզբում նա որոշել էր գահը հանձնել Ատրպատականի թագավոր Արիոբարզանին, եւ նման կերպ իրիար միացնել Հայաստանն ու Ատրպատականը։ Բայց բազում փորձերից հետո նա զերծ մնաց այդ մտքից քանի որ հայերը անընդհատ ապստամբում էին եւ հեռացնում էին գահից բոլոր դրածո թագավորներին։ Այսպես շարունակվեց մինչեւ 52 թվ երբ գահ է բարձրանում Վաղարշ I հիմք դնելով Արշակունյաց դինաստիային։ 

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթու (լատ․՝ nucleus՝ միջուկ), բարձրամոլեկուլային օրգանական միացություն,կենսապոլիմեր  (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։Պարունակվում են ,բոլոր օրգանիզմների բջիջներում ։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը   (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները , նուկլեոտիդներից  բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։ ՌՆԹ-ի կազմի մեջ որպես ածխաջուր  մտնում է ռիբոզը ,իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը,գուանինը , ցիտոզինը և ուրացիլը  , իսկ ԴՆԹ-ն կազմում են համապատասխանաբար դեզօքսիռիբոզը   և ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը ։ Նուկլեինաթթուներում փոքր քանակությամբ հանդիպում են նաև պուրինների  և պիրիմիդինների  այլ ածանցյալներ՝ մինորային թթվեր։Նուկլեինաթթուների պոլիմեր մոլեկուլները կոչվում են պոլինուկլեոտիդներ։ Նուկլեոտիդները միմյանց են միանում ֆոսֆոդիեթերային կապի միջոցով։ Քանի որ նուկլեոտիդներում գոյություն ունեն միայն 2 տեսակի շաքարային օղակներ՝ ռիբոզան ու դեզօքսիռիբոզան, ապա գոյություն ունեն միայն 2 տեսակի նուկլեինաթթուներ՝ ԴՆԹ–ն և ՌՆԹ–ն։

  • ԴՆԹ. Շաքարային օղակը դեզօքսիռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և թիմինը (T)։ ԴՆԹ–ն կազմված է 2 հակազուգահեռ նուկլեոտիդային շղթաներից։
  • ՌՆԹ. Շաքարային օղակը ռիբոզն է, ազոտական հիմքերը՝ գուանինը (G), ցիտոզինը (C), ադենինը (A) և ուրացիլը (U)։ Ռիբոզայի առանձնահատկությունների շնորհիվ  ՌՆԹ–ն հաճախ ունի տարբեր երկրորդային և երրորդային կառուցվածքներ, առաջացնելով կոմպլեմենտար տեղամասեր շղթայի տարբեր հատվածների միջև։

ՌՆԹ և ԴՆԹ

 Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու: Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։

ԴՆԹ

Դեզօքսիռիբոնուկլեինաթթու ԴՆԹ բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական թթվի մնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։
ԴՆԹ-ի երկու շղթաներն ընթանում են միմյանց հակառակ ուղղությամբ, որի պատճառով համարվում են հակազուգահեռ դասավորված։ ԴՆԹ-ի որևէ ծայրում շղթաներից մեկի 3′ ծայրն է, մյուսի՝ 5′ ծայրը։ Դեզօքսիռիբոզին միանում է 4 տեսակի ազոտային հիմքերից որևէ մեկը: Հենց այս 4 ազոտային հիմքերի հաջորդականությունն էլ ապահովում է ինֆորմացիայի գաղտնագրումը։ Ինֆորմացիան պահպանվում է գենետիկական ծածկագրի միջոցով, իսկ ծածկագիրը հետագայում փոխակերպվում է ամինաթթուների հաջորդականության։ ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։ Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է քրոմոսոմների մեջ։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի ժամանակ։ Էուկարիոտ օրգանիզմների մոտ ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում, իսկ որոշ մասը՝ օրգանոիդներում: Պրոկարիոտների մոտ ԴՆԹ-ն պահպանվում է միայն ցիտոպլազմայում։ Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։

ՌՆԹ

Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը: Այնպես ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից, միաշաքարից և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է կոդավորել գենետիկական ինֆորմացիան։ Բոլորը բջջային օրգանիզմները օգրագործում են մՌՆԹ-ն սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։ Բջջային ՌՆԹ առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների ՌՆԹ-պոլիմերաների միջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից առաջացնում երկրորդային և երրորդային կառուցվածքներ։ Միաշղթա ՌՆԹ-ները բնութագրվում են տարածական կառուցվածքներով, որտեղ շղթայի նույն նուկլեոտիդային հաջորդականությունները կապված են միմյանց հետ։ Որոշ բարձրակառուցվածքային ՌՆԹ-ներ, ինչպիսին օրինակ փ-ՌՆԹ-ներն են, մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, ծառայում են կոդոնների ճանաչմանը և համապատասխան ամինաթթվի տեղափոխմանը սպիտակուցի սինթեզի վայր, իսկ ռՌՆԹ-ները կազմում են ռիբոսոմի հիմնական կառուցվածքային միավորը։ ՌՆԹ-ի ֆունկցիաները չեն սահմանափակվում միայն տրանսլյացիայում ունեցած նրանց դերով։ Կարճ կորիզային ՌՆԹ-ներն օրինակ մասնակցում են էուկարիոտների իՌՆԹ-ների սփլայսինգին։ ՌՆԹ-ները մտնում են նաև որոշ ֆերմենտների կազմի մեջ, որոշ ՌՆԹ-ների մոտ նկատվել է սեփական ֆերմենտատիվ ակտիվություն։ Մի շարք վիրուսների գենոմը կազմված է ՌՆԹ-ից, որը նրանց մոտ ունի այն նշանակությունը, ինչ բարձրակարգ օրգանիզմների մոտ ԴՆԹ-ն։ ՌՆԹ-ի ֆունկցիայի այսպիսի բազմազանության պատճառով, ենթադրվում է, որ նախաբջջային առաջին կրկնապատկման ունակ մոլեկուլները եղել են ՌՆԹ-ները:
ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի միջև գոյություն ունի 3 հիմնական տարբերություն.
ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզ, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզ, որն ունի լրացուցիչ հիդրօքսիլ խումբ։ Այս խումբը մեծացնում է մոլեկուլի հիդրոլիզի հավանականությունը, այսինքն՝ նվազեցնում ՌՆԹ-ի մոլեկուլի կայունությունը։ Ադենինին կոմպլեմենտար նուկլեոտիդը ոչ թե թիմինն է, ինչպես ՌՆԹ-ում, այլ՝ ուրացիլը, որը թիմինի չմեթիլացված ձևն է: ԴՆԹ-ն հանդես է գալիս երկպարույրի տեսքով, որը կազմված է առանձին երկու մոլեկուլներից։ ՌՆԹ-ի մոլեկուլներն հիմնականում ավելի կարճ են և միաշղթա: ՌՆԹ-ի որոշ մոլեկուլներ կաող են առաջացնել կրկնակի պարույրներ, ինչպես օրինակ փՌՆԹ-ում է։

Սպիտակուցներ

Սպիտակուցներ (պրոտեիններպոլիպեպտիդներ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ , որոնք կազմված են պետպտիդային կապով  իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով , սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձրափոխությունների, ինչպես բջջում  ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի  սպիտակուցային կոմպլեքսն է։

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց  ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության   մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով  բջջային կմախքը ։ Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում  և բջջային ցիկլում։ 

Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր ,հացահատիկային բույսեր ), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։

Սեքվենավորման մեթոդով առաջին սպիտակուցի՝ ինսուլինի  ամինաթթվային հաջորդականության բացահայտման համար Ֆրեդերիկ Սենգերը  1958 թվականին ստացավՆորբելյան մրցանակ քիմիայի բնագավառում։ Ռենտգենային ճառագայթներիդի դրակցիայի  մեթոդով 1950-ական թվականներին առաջին անգամ ստացվել է  հեմոգլոբինի  և միոգլոբինի  եռաչափ կառույցները Մաքս Պեուցիի  և  Ջոն Քենդրյուի կողմից համապատասխանաբար, որոնց համար 1962 թվականին նրանք ևս ստացել են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ:

Հարց ու պատասխան

Կենսաբանություն սեպտեմբեր ամսվա ամփոփում

1.Կենսաբանությունը որպես գիտություն։

Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:

2. Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։

Կապ ունի բնագիտական առարկաների հետ

3.Կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։

4.Կենսաբանական տեսությունների ժամանակակից բնագիտական պատկերացումների դերը։

5. Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Կենսաբանություն

գենետիկա,էկոլոգիական միջավայր,սիստեմատիկա,կենսաբանությունը հայաստանում,

Գենետիկա

Գենը կենդանի օրգանիզմների ժառանագականության միավորն է։ Այն համապատասխանում է ԴՆԹ-ի որոշակի տեղամասի հետ, որն ազդում է օրգանիզմի որոշակի հատկանիշի համար։ Բոլոր օրգանիզմները՝ լինի բակտերիա, թե կենդանի, ունեն ԴՆԹ-ի կրկնապատման և սպիտակուցի տրանսլյացիայի նույն տարրական մեխանիզմները։ Բջիջը տրանսկրիպտում է գենի ԴՆԹ-ն՝ վերածելով ՌՆԹ-ի, ապա ռիբոսոմը  տրանսլյացիայի ընթացքում ՌՆԹ-ի այդ հաջորդականության հիման վրա ամիաթթուներից սինթեզում է սպիտակուցներ։Գենետիկական ծածկագիրը ընդհանուր է օրգանիզմների մեծամասնության համար։Օրինակ ՝ ինսուլինի հաջորդականությունը նույն կերպ սինթեզում է ինսուլին, երբ ներմուծվում է այլ օրգանիզմի մեջ։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է  քրոմոսոմների մեջ ․էուկարիորիտների մոտ դրանք գծաձև են, իսկ պրոկարոտների մոտ՝ օղակաձև։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։Էուկարիոտ օրգանիզմների մոտ ( կենդանիներ,բույսեր,սնկեր և նախակենադիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում,իսկ որոշ մասը ՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում) ։Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանում է միայն ցիտոպլազմայում։Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։Գենոմի գենետիկական տեղեկատվությունը պահպանվում է գեներում, օրգանիզմի գենետիկական տեղեկատվության ամբողջությունն անվանվում է գենոտիպ ։

Սիստեմատիկա

Տեսակառաջացումն առաջացնում է մի ծառ, որն արտահայտում է տեսակների միջև փոխհարաբերությունները։Սիստեմատիկան ւսումնասիրում է այս հարաբերությունները՝ այսպիսով բացահայտելով տեսակների և տեսակների խմբերի միջև եղած տարբերություններն ու նմանությունները։Սիստեմատիկան հետազոտման ակտիվ ճյուղ էր դեռ էվոլյուցիոն մտքի զարգացումից առաջ։ Ավանդական կերպով, կենդանի օրգանիզմները բաժանվել են հինգ թագավորությունների՝ մոներա,պրոտիտա,սնկեր,բույսեր և կենդանիներ։Սակայն այժմ շատ գիտնականներ հինգ թագավորությունների այսպիսի բաժանումը համարում են հնացած։ Ժամանակակից դասակարգման համակարգը սկսել է երեք դոմենային համակարգով՝ արքեաներ,բակտերիաներ,էկուարիոտներ։ Այս դոմենները ցույց են տալիս, թե արդյոք բջիջներն ունեն կորիզ, թե ոչ, ինչպես նաև կենսաբանական կարևոր կենսամոլեկուլների, օրինակ՝ ռիբոզիմի քիմիական կառուցվածքի տարբերությունները։ Ապա, յուրաքանչյուր թագավորություն առանձին բաժանվում է մինչև յուրաքանչյուր տեսակ դասակարգվում է։Հերթականությունն այսպիսին է՝ դոմեն (կայսրություն),թագավորություն,տիպ,դաս,կարգ,ընտանիք,ցեղ,տեսակ։

Բացի այս կատեգորիաներից կան նաև օբլիգատիվ ներբջջային մակաբույծներ, որոնք համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Շատ գիտնականներ այս կառույցներին նյութափոխանակության առումով չեն համարում կենդանի, քանի որ նրանց մոտ բացակայում են կյանքը բնորոշող մեկ կամ մի քանի հիմնարար գործընթացներ։ Այս խումբը ներառում է վիրուսներին,վիրիոիդներին,պրիոններին, և սատելիտներին։

Էկոլոգիական և միջավայրային

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Էկոհամակարգերը հետազոտվում են տարբեր մակարդակներում՝ առանձին օրգանիզմների էկոլոգիայից, նրանց պոպուլյացիաներից մինչև էկոհամակարգեր և կենսոլորտ։<<Պոպուլյացիոն կենսաբանություն>>տերմինն օգտագործվում է որպես «պոպուլյացիոն էկոլոգիայի» փոխարինիչ, բայց պոպուլյացիոն կենսաբանությունն ավելի հաճախ օգտագործվում է հիվանդությունների, վիրուսների, մանրէների դեպքում, իսկ պոպուլյացիոն էկոլոգիան հիմնականում վերաբերում է բույսերին և կենդանիներին։ Էկոլոգիան բաժանվում է շատ բաժինների։Էթոլոգիան ուսումնասիրում է կենդանիների վարքը, հատկապես՝ սոցիալական կենդանիների՝ պրիմատների և շնազգիների։ Հաճախ էթոլոգիան համարվում է կենդանաբանության բաժին։Որոշակի առումով ժամանակակից առաջին էթոլոգը Չարլզ Դարվինն էր, որի «Զգացմունքների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գիրքն ազդել է շատ էթոլոգների վրա։

Կենսաբանությունը Հայաստանում

Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին  Հայաստան է թափանցել արևմուտքից,հելլենական երկրներից։ Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացի ,Ագաթանագեղոսը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի,  սաղմնաբանության , ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները։Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստանում 12-13-րդ դարերում։ Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը։ Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես՝ ժողովրդական բժշկությանը։ Հայաստանի ֆլորայի առաջին խորն ուսումնասիրությունը կատարել են  Ղևոնդ Ալիշանը և Շահրիմանյանը։ 16-17-րդ դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնոըպոլսեցին ։ Նորագույն շրջանի կենսաբանական հայ մտքի ներկայացուցիչներից էր  Միքայել Նալբանդյանը, որը, բժշկակենսաբանություն կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը։

Կենսաբանական գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Նոր կազմակերպված Երևանի համալսարանում  , Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձրագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ կենսաքիմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը   (1875-1941), ֆիզիոլոգ  Տիգրան Մուշեղյանը (1886-1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պողոս Քալանթարյանը  (1887-1942), բուսաբան Հովակիմ Բեդելյանը  (1874-1940), բուսաբույծ Միքայել Թումանյանը (1886-1950), կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը  (1880-1954) և ուրիշներ հիմնադրում են հայկական կենսաբանական դպրոցը։ Գիտական օջախները 1943 թվականին միավորվում են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի   համակարգում։ Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝  Արմեն Թախտաջյանի ղեկավարությամբ։ Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ։ Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան ( Միքայել Չայլախյան ,Վահան Ղազարյան  ), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի  անհատական զարգացման և ծերացման խնդիրների վերաբերյալ։
՝Ալեքսեյ Շելկովնիկովի, Սիմոն Յուզբաշյանի, Մ․ Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը։ Լայն ծավալ են ստանում գլխավորապես  հացազգիների  գենետիկային և սելեկցիային ( Միքայել Թումանյան, Գուրգեն Բաբաջանյան,Վարդան Գուլքանյան), խաղողի վազին (Սուրեն Պոողոսյան , բանջարանոցային մշակաբույսերին ( Հրանտ Բատիկյան  և ուրիշներ) նվիրված հետազոտությունները։ Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային ( Հրաչյա Բունիաթյան, Արմեն Գալոյան և ուրիշներ)։ Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէակենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէակենսաբանությանը ( Հարություն Փանոսյան , Էվրիկ Աֆրիկյան)

Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆունկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Բջիջ։ Բջջային տեսություն

ավելի քան 100 տարի առաջ պարզվեց, որ մեր մոլորակի վրա ապրող կենդանի օրգանիզմների մեծ մասն ունի բջջային կառուցվածք։ Բջիջը ներկայումս գոյություն ունեցող բոլոր կենդանական և բուսական օրգանիզմների ոչ միայն կառուցվածքի, այլև կենսագործունեության և զարգացման հիմնական միավորն է։
Բջիջների կառուցվածքը, քիմիական բաղադրությունը, կենսագործունեության պրոցեսները և բազմացումը ուսումնասիրող գիտությունը կոչվում է բջջաբանություն, ցիտոլոգիա (հուն․ <<ցիտուս>>՝ բջիջ, <<լոգոս>>՝ գիտություն)։ Այն ներկայումս շատ արագ է զարգանում և վիթխարի նյութ ունի բջջի կառուցվածքի, ֆունկցիաների և էվոլյուցիայի մասին։

Բջիջների մեծ մասը մանրադիտակային մանր չափեր ունի։ Մարդու աչքը ընդունակ է տարբերելու երկու կետերը, երբ նրանք գտնվում են ոչ պակաս, քան 0,1 մմ հեռավորության վրա, իսկ բազմաբջիջ օրգանիզմների հյուսվածքների կազմության մեջ մտնող բջիջները երկուսից երեք անգամ 0,1 մմ-ից փոքր են, այդ պատճառով էլ բջջի կառուցվածքն անզեն աչքով դիտել հնարավոր չէ։ Բջջի ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն մանրադիտակի գյուտից հետո (Ռոբերտ Հուկ,1665)։

Բջջային տեսությունը ստեղծվեց 1838թ․ բջջի մասին կուտակված գիտելիքների հիման վրա։ Բջջային տեսություն ստեղծելու և վերջնական բանաձևը տալու մեջ հատուկ նշանակություն են ունեցել բուսաբան Մ․Շլեյդենի և կենդանաբան Թ․ Շվաննի աշխատությունները։ Օրգանիզմների բջջային կառուցվածքի տեսությունը ներկայացված է Թ․ Շվաննի <<Մանրադիտակային հետազոտություններ կենդանիների և բույսերի կառուցվածքի ու աճման համապատասխանությունների մասին>> աշխատության մեջ։

Բջջային տեսության էությունն այն է, որ բոլոր կենդանի էակները՝ բույսերը, կենդանիները, ներառյալ նաև միաբջիջ օրգանիզմները, բջիջներից և նրանց ածանցյալներից են կազմված։
Կառլ Բերը հայտնագործեց կաթնասունների ձվաբջիջները և հաստատեց, որ բոլոր օրգանիզմները իրենց զարգացումը մեկ բջիջից են ստեղծում, այդ բջիջը բեղմնավորված ձվաբջիջն է, որը տրոհվում , նոր բջիջներ է առաջացնում, իսկ սրանցից ձևավորվում են ապագա օրգանիզմի հյուսվածքները և օրգանները։
Կ․Բերի հայտնագործությունը ցույց տվեց, որ բջիջը ոչ միայն բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի, այլև զարգացման միավոր է։

Փոքր-ինչ ուշ կենսքիմիական հետազոտությունների զարգացման շնորհիվ ապացուցվեց, որ բոլոր օրգանիզմների բջիջները իրենց քիմիական բաղադրությամբ նման են և նրանց հիմնական նյութափոխանակության պրոցեսները միատեսակ են ընթանում։
Բջջային տեսությունը՝ բջջային կառուցվածքի հիման վրա, որը կենդանի մարմնի կազմավորման կարևորագույն սկզբունքն է, ցույց է տալիս կենդանիների և բույսերի ծագման միասնությունը։

Ֆ․Էնգելսը բարձր է գնահատել բջջային տեսության ստեղծումը՝ այն դնելով նյութի և էներգիայի պահպանման օրենքի և Չ․ Դարվինի բնական ընտրության տեսության հետ մի շարքում։
Բջջային տեսության հետ սերտ կապված է բջջաբանության, որպես ինքնուրույն կենսաբանական գիտության, առաջացումը և զարգացումը։ Անցյալ 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում մանրադիտակը կատարելագործվեց այնքան, որ հնարավոր դարձավ կենդանական և բուսական բջջի կառուցվածքի ուսումնասիրությունը, և բացահայտվեցին նրա հիմնական օրգանոիդները, ինչպես նաև զանազան ներառուկները։

Բջիջ

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից,  որը պարփակված էբջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները։

Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝բակտերիաները ,որոշ ջրիմուռներ  ու սնկեր,նախակենդանիները  ) կազմված են 1 բջջից և անվանվում են միաբջիջ օրգանիզմներ։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1012 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն  մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։

Բջիջը հայտնաբերել էՌոբերտ Հուկը  1665 թվականին, որը նմանացրել է բջիջը վանքի սենյակներում քրիստոնյա հոգևորականների դասավորությանը։Բջջային տեսությունն  առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը  և Թեոդոր Շվանը  1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից, որոնք կրում են բջիջների գործունեությունը կարգավորող՝ ժառանգական տեղեկատվություն։ Բջիջները երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ։

Կենսաբանություն

գենետիկա,էկոլոգիական միջավայր,սիստեմատիկա,կենսաբանությունը հայաստանում,

Գենետիկա

Գենը կենդանի օրգանիզմների ժառանագականության միավորն է։ Այն համապատասխանում է ԴՆԹ-ի որոշակի տեղամասի հետ, որն ազդում է օրգանիզմի որոշակի հատկանիշի համար։ Բոլոր օրգանիզմները՝ լինի բակտերիա, թե կենդանի, ունեն ԴՆԹ-ի կրկնապատման և սպիտակուցի տրանսլյացիայի նույն տարրական մեխանիզմները։ Բջիջը տրանսկրիպտում է գենի ԴՆԹ-ն՝ վերածելով ՌՆԹ-ի, ապա ռիբոսոմը  տրանսլյացիայի ընթացքում ՌՆԹ-ի այդ հաջորդականության հիման վրա ամիաթթուներից սինթեզում է սպիտակուցներ։Գենետիկական ծածկագիրը ընդհանուր է օրգանիզմների մեծամասնության համար։Օրինակ ՝ ինսուլինի հաջորդականությունը նույն կերպ սինթեզում է ինսուլին, երբ ներմուծվում է այլ օրգանիզմի մեջ։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է  քրոմոսոմների մեջ ․էուկարիորիտների մոտ դրանք գծաձև են, իսկ պրոկարոտների մոտ՝ օղակաձև։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։Էուկարիոտ օրգանիզմների մոտ ( կենդանիներ,բույսեր,սնկեր և նախակենադիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում,իսկ որոշ մասը ՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում) ։Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանում է միայն ցիտոպլազմայում։Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։Գենոմի գենետիկական տեղեկատվությունը պահպանվում է գեներում, օրգանիզմի գենետիկական տեղեկատվության ամբողջությունն անվանվում է գենոտիպ ։

Սիստեմատիկա

Տեսակառաջացումն առաջացնում է մի ծառ, որն արտահայտում է տեսակների միջև փոխհարաբերությունները։Սիստեմատիկան ւսումնասիրում է այս հարաբերությունները՝ այսպիսով բացահայտելով տեսակների և տեսակների խմբերի միջև եղած տարբերություններն ու նմանությունները։Սիստեմատիկան հետազոտման ակտիվ ճյուղ էր դեռ էվոլյուցիոն մտքի զարգացումից առաջ։ Ավանդական կերպով, կենդանի օրգանիզմները բաժանվել են հինգ թագավորությունների՝ մոներա,պրոտիտա,սնկեր,բույսեր և կենդանիներ։Սակայն այժմ շատ գիտնականներ հինգ թագավորությունների այսպիսի բաժանումը համարում են հնացած։ Ժամանակակից դասակարգման համակարգը սկսել է երեք դոմենային համակարգով՝ արքեաներ,բակտերիաներ,էկուարիոտներ։ Այս դոմենները ցույց են տալիս, թե արդյոք բջիջներն ունեն կորիզ, թե ոչ, ինչպես նաև կենսաբանական կարևոր կենսամոլեկուլների, օրինակ՝ ռիբոզիմի քիմիական կառուցվածքի տարբերությունները։ Ապա, յուրաքանչյուր թագավորություն առանձին բաժանվում է մինչև յուրաքանչյուր տեսակ դասակարգվում է։Հերթականությունն այսպիսին է՝ դոմեն (կայսրություն),թագավորություն,տիպ,դաս,կարգ,ընտանիք,ցեղ,տեսակ։

Բացի այս կատեգորիաներից կան նաև օբլիգատիվ ներբջջային մակաբույծներ, որոնք համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Շատ գիտնականներ այս կառույցներին նյութափոխանակության առումով չեն համարում կենդանի, քանի որ նրանց մոտ բացակայում են կյանքը բնորոշող մեկ կամ մի քանի հիմնարար գործընթացներ։ Այս խումբը ներառում է վիրուսներին,վիրիոիդներին,պրիոններին, և սատելիտներին։

Էկոլոգիական և միջավայրային

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Էկոհամակարգերը հետազոտվում են տարբեր մակարդակներում՝ առանձին օրգանիզմների էկոլոգիայից, նրանց պոպուլյացիաներից մինչև էկոհամակարգեր և կենսոլորտ։<<Պոպուլյացիոն կենսաբանություն>>տերմինն օգտագործվում է որպես «պոպուլյացիոն էկոլոգիայի» փոխարինիչ, բայց պոպուլյացիոն կենսաբանությունն ավելի հաճախ օգտագործվում է հիվանդությունների, վիրուսների, մանրէների դեպքում, իսկ պոպուլյացիոն էկոլոգիան հիմնականում վերաբերում է բույսերին և կենդանիներին։ Էկոլոգիան բաժանվում է շատ բաժինների։Էթոլոգիան ուսումնասիրում է կենդանիների վարքը, հատկապես՝ սոցիալական կենդանիների՝ պրիմատների և շնազգիների։ Հաճախ էթոլոգիան համարվում է կենդանաբանության բաժին։Որոշակի առումով ժամանակակից առաջին էթոլոգը Չարլզ Դարվինն էր, որի «Զգացմունքների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գիրքն ազդել է շատ էթոլոգների վրա։

Կենսաբանությունը Հայաստանում

Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին  Հայաստան է թափանցել արևմուտքից,հելլենական երկրներից։ Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացի ,Ագաթանագեղոսը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի,  սաղմնաբանության , ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները։Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստանում 12-13-րդ դարերում։ Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը։ Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես՝ ժողովրդական բժշկությանը։ Հայաստանի ֆլորայի առաջին խորն ուսումնասիրությունը կատարել են  Ղևոնդ Ալիշանը և Շահրիմանյանը։ 16-17-րդ դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնոըպոլսեցին ։ Նորագույն շրջանի կենսաբանական հայ մտքի ներկայացուցիչներից էր  Միքայել Նալբանդյանը, որը, բժշկակենսաբանություն կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը։

Կենսաբանական գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Նոր կազմակերպված Երևանի համալսարանում  , Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձրագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ կենսաքիմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը   (1875-1941), ֆիզիոլոգ  Տիգրան Մուշեղյանը (1886-1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պողոս Քալանթարյանը  (1887-1942), բուսաբան Հովակիմ Բեդելյանը  (1874-1940), բուսաբույծ Միքայել Թումանյանը (1886-1950), կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը  (1880-1954) և ուրիշներ հիմնադրում են հայկական կենսաբանական դպրոցը։ Գիտական օջախները 1943 թվականին միավորվում են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի   համակարգում։ Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝  Արմեն Թախտաջյանի ղեկավարությամբ։ Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ։ Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան ( Միքայել Չայլախյան ,Վահան Ղազարյան  ), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի  անհատական զարգացման և ծերացման խնդիրների վերաբերյալ։
՝Ալեքսեյ Շելկովնիկովի, Սիմոն Յուզբաշյանի, Մ․ Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը։ Լայն ծավալ են ստանում գլխավորապես  հացազգիների  գենետիկային և սելեկցիային ( Միքայել Թումանյան, Գուրգեն Բաբաջանյան,Վարդան Գուլքանյան), խաղողի վազին (Սուրեն Պոողոսյան , բանջարանոցային մշակաբույսերին ( Հրանտ Բատիկյան  և ուրիշներ) նվիրված հետազոտությունները։ Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային ( Հրաչյա Բունիաթյան, Արմեն Գալոյան և ուրիշներ)։ Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէակենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէակենսաբանությանը ( Հարություն Փանոսյան , Էվրիկ Աֆրիկյան)

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ

շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր 2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Սիսիան ա. Աղստև
  2. Աշտարակ բ. Փամբակ
  3. 3. Վանաձոր գ. Որոտան
  4. Իջևան դ. Քասաղ
    1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
    4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ

2. Աղստև բ. Քասաղ

3. Արփա գ. Փամբակ

4. Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի

2. Հրազդան բ. Արզնու

3.  Աղստև  գ. Տաթևի

4. Արփա    դ. Իջևանի

1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

Skip to toolbar