Ցիտոպլազմա

Ցիտոպլազմա կամ բջջապլազմաբջջի կիսահեղուկ կենդանի պարունակությունն է՝ բացի բջջակորիզից ու կիսահեղուկ ներքին միջավայրը։ Ցիտոպլազման կարծես հանքային աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։

Ցիտոպլազնայի կառուցվածքը

Ցիտոպլազման անգույն, լույսի ճառագայթները ուժեղ բեկող սպիտակուցների և այլ օրգանական նյութերի կոլոիդային լուծույթ է և իր խտությամբ հիշեցնում է թանձր հեղուկ՝ իր մածուցիկությամբ մոտ գլիցերինին։ Կազմված է մեմբրաններից և օրգանոիդներից, որոնց միջակա տարածությունը լցված է ցիտոպլազմայի մատրիքսով՝ հիալոպլազմայով։ Վերջինս որոշակի պայմաններում կարող է փոխակերպվել ավելի պինդ, կարծր վիճակի՝ հել և նորից վերափոխվել հեղուկի՝ զոլ։

Ցիտոպլազմայի ֆունկցիաները ՝

  • կազմում է բջջի ներքին հեղուկ միջավայրը
  • բջջին տալիս է ամրություն, ճկունություն
  • ապահովում է միջավայր քիմիական ռեակցիաների համար
  • ներբջջային նյութերի տեղաշարժի ապահովում
  • միջբջջային նյութափոխանակության ապահովում
  • օրգանոիդների միջև ստեղծում է ֆիզիկոքիմիական և ֆերմենտային կապեր

(1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիիապարատ (7) Բջջակմախք (8)Հարթ էնդոպլազմայինցանց (9) Միտոքոնդրիումներ (10) Վակուոլներ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar