Հռոմեական դրածոները Հայոց գահին

Մ. թ. 1-ին Տիգրան Դ-ն զոհվել է նախակովկասյան տափաստաններից Հայաստան ներխու­ժած սարմատական քոչվոր ցեղերի դեմ պատերազմում, իսկ Էրատոն հրաժարվել է գահից: Սա ճակատագրական էր. Տիգրան Դ-ն արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչն էր: «Հայերը մնացին առանց թագավորի, անտերունչ»,- գրում է հռոմեացի պատմագիր Տակիտոսը:

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­

Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

դրածո

 Իմանալով այս մասին հայկական ավագանու զգալի մասը ժողովրդի հետ միասին ապստամբություն է բարձրացնում, Գայոս Կեսարը հռոմեական ուժերով ճնշում է այն։ Միայն Արտագերս անառիկ ամրոցն է շարունակում համառ պայքարը։ Որոշ ժամանակ հետո բերդապահ զորքի հրամանատար Ադդոնը կեղծ բանակցություններ է սկսում Գայոս Կեսարի հետ և նրան է հանձնում ամրոցում պահվող արքունի գանձերի ցուցակը։ Երբ ընչաքաղց հռոմեացի զորավարը ծանոթանում էր այդ ցուցակի հետ, Ադդոնը մահացու հարվածներ է հասցնում և թաքնվում ամրոցում, այդ հարվածների հետևանքով Գայոս Կեսարը շուտով մահանում է։ Հռոմեական զորքերը երկար պաշարումից հետո գրավում են Արտագերս անառիկ ամրոցը ավերում այն։ Ադդոնը թշնամիների ձեռքը չընկնելու համար պարիսպից ցած է նետվում։

 Արիոբարզանի գահակալությունը Հայաստանում երկար չի տևում։ Տակիտոսի վկայությամբ նա հանկարծամահ է լինում 4 թվականին։ Պետք է կարծել, որ հայերը նրան թունավորել են իր կատարած բոլոր չարագործությունների համար։

  Հայաստանի գահը Օգոստոս կայսրը հանձնում է Արիոբարզանի որդուն Արտավազդին, ով կառավարել է, հավանաբար, մեկ տարի և ապստամբության արդյունքում սպանվել է 5 թվականին։ Արտավազդի սպանությունը Հռոմին ստիպում է փոխել Հայաստանը և Ատրպատականը միավորելու նպատակից։

 6 թվականին Օգոստոսը Հայաստանում գահ է բարձրացնում Տիգրանին, որի մասին իր կտակում գրել է, որ սա հայոց արքունի տոհմից էր։ Սակայն դա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, քանի որ նա մայրական կողմից է միայն հեռավոր ազգական Արտաշեսյաններին, վերջինս ազգությամբ հրեա էր։ Նույն 6 թվականին հայ ժողովուրդը կրկին ապստամբություն է բարձրացնում Հռոմի և նրա դրածոյի դեմ, վտարելով նրանց Հայաստանից։ Այստեղ կրկին գահ է բարձրանում Արտաշեսյան տոհմի վերջին ներակայացուցչին Էրատո թագուհուն։ Սակայն սա արդեն ծերացած լինելով չի կարողանում կառավարել երկիրը, որի պատճառով էլ շուտով հեռացվում է գահից։

դրածո

 11 թվականին պարթևական գահը գրավում է Արտավան III-ը ճակատամարտում հաղթելով և վտարելով Հռոմի կամակատար Վոնոն թագավորին։ Վոնոնը փախչելով գրավում է հայկական գահը։ Արտավանը չէր կարող անտարբեր անցնել այն բանի կողքով, որ իր թշնամին թագավորի Հայաստանում։ Նրան հեռացնելու նպատակով Արտավանը դեսպանություն է ուղարկում Հռոմ, պատերազմի սպառնալիքից խուսափելու նպատակովէ Տիբերիոս կայսեր հրամանով, Ասորիքի հռոմեական կառավարիչը 16 թվականին իր մոտ է հրավիրում Վոնոնին և ձերբակալում։ Հովսեբիոս Ֆլավիոսը վկայում է, որ Հռոմը զգուշացավ նրանից, որ Հայաստանի մեծամեծները, որ բնակվում էին Նպատ լեռան շրջակայքում հարել էին Արտավանին։

Տիբերիոսը շուտով Արևելք է ուղարկում իր որդեգիր Գերմանիկոսին։ Սա 18 թվականին հռոմեական զորքերով գալիս է Արտաշատ և հայերի համաձայնությամբ Հայաստանի թագավոր է կարգում Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդուն՝ Զենոնին, որը մանկությունից մեծացել էր հայկական միջավայրում և քաջածանոթ էր հայկական սովորույթներին։ Հայերը փոխում են սրա անունը և անվանում Արտաշես։

 Զենոն-Արտաշես (18-34) Հռոմի կողմից Հայաստանում նշանակված թագավորներից միակն է, որ թագավորել է բավական երկար մոտ 17 տարի և մահացել իր բնական մահով։

 Զենոն-Արտաշեսի մահից հետո, 34 թվականին Արտավան III-ը հայկական ավագանու համաձայնությամբ իր անդրանիկ որդուն՝ Արշակին դարձնում է Հայաստանի թագավոր։ Հայերը համակրանքով են ընդունում Արշակ I-ի գահակալությունը, որովհետև նրանք, թեկուզ և Հայաստանը Արշակունիների պետական կառավարման համակարգում մտցնելու պայմանով, ձգտում էին վերականգնել երկրի պետական անկախությունն ու ինքնուրույնությունը։

6087926

 Հռոմեական իշխանությունները բնականաբար հանգիստ չէին կարող հետևել դեպքերի նման զարգացումներին և իր «դաշնակից և բարեկամ» երկրներին հանեց ընդդեմ Հայաստանի, դրանցից մեծ մասնակցություն ունեցավ Իբերիան, որի թագավոր Փարսմանը և վերջինիս եղբայր Միհրդատը ձգտում էին գրավել Հայաստանի գահը։ Այս նպատակին հասնելու համար նրանք թունավորեցին Արշակ թագավորին։ Այնուհետև կաշառելով հռոմեական զորբանակի հրամանատարին Արտաշատում թագավոր են դարձնում Միհրդատին։ Արտավանը բնականաբար ձգտելու էր վրեժ լուծել, սակայն որևէ հաջողության չհասավ։Արդյունքում՝ 37-ին Պարթևստանը Մեծ Հայքից խլում է Հայոց Միջագետքը, Արուաստանը և Ծավդեքը:

Իրավիճակը երկար այսպես չշարունակվեց, շուտով հակասություններ ծագեցին երկու եղբայրների միջև և Փարսմանը Հայաստան է ուղարկում իր որդի Հռադամիզդին։ Սա գալով Հայաստան սպանում է իր հորեղբորը և նրա ողջ ընտանիքին կաշառքով թագավոր է կարգվում Հայաստանում։

 Նույն այս 51 թվականին Պարթևստանում գահ է բարձրանում Վաղարշ I-ը, ով ձգտում էր Ատրպատականում և Հայաստանում հաստատել Արշակունյաց թագավորություն։ 52-ին նրա եղբայր Տրդատը հայ-պարթևական զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին և վերջականապես տապալում հոոմեական տիրապետությունը՝ հիմք դնելով Հայաստանում Արշակունյաց դինաստիային:

Նկարագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ Արտաշեսյան թագավորության անկումից հետո։

Արտաշեսյան արքայատոհմի անկու­մից հետո Հռոմեական կայսրությունն իր ազդեցությունը Մեծ Հայքում պահպանել է դրա­ծո օտարազգի թագավորների միջոցով, որոնց դեմ ժողովուրդը համառ պայքար է մղել մ. թ. 1-52-ին:  ­Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո (մ.թ. 1ին թվական) Գայոս Կեսարը, ով գտնվում էր Արևելքում, հայկական գահը հանձնում է Ատրպատականի թագավոր Արիոբարզանին։

Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Հռոմը և ի՞նչ նպատակներ էր հետապնդում։

Հռոմը իր հերթին իր դրածո թագավորներին կարգեց Հայաստանում։ Սկզբում նա որոշել էր գահը հանձնել Ատրպատականի թագավոր Արիոբարզանին, եւ նման կերպ իրիար միացնել Հայաստանն ու Ատրպատականը։ Բայց բազում փորձերից հետո նա զերծ մնաց այդ մտքից քանի որ հայերը անընդհատ ապստամբում էին եւ հեռացնում էին գահից բոլոր դրածո թագավորներին։ Այսպես շարունակվեց մինչեւ 52 թվ երբ գահ է բարձրանում Վաղարշ I հիմք դնելով Արշակունյաց դինաստիային։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar