Կենսաբանություն

գենետիկա,էկոլոգիական միջավայր,սիստեմատիկա,կենսաբանությունը հայաստանում,

Գենետիկա

Գենը կենդանի օրգանիզմների ժառանագականության միավորն է։ Այն համապատասխանում է ԴՆԹ-ի որոշակի տեղամասի հետ, որն ազդում է օրգանիզմի որոշակի հատկանիշի համար։ Բոլոր օրգանիզմները՝ լինի բակտերիա, թե կենդանի, ունեն ԴՆԹ-ի կրկնապատման և սպիտակուցի տրանսլյացիայի նույն տարրական մեխանիզմները։ Բջիջը տրանսկրիպտում է գենի ԴՆԹ-ն՝ վերածելով ՌՆԹ-ի, ապա ռիբոսոմը  տրանսլյացիայի ընթացքում ՌՆԹ-ի այդ հաջորդականության հիման վրա ամիաթթուներից սինթեզում է սպիտակուցներ։Գենետիկական ծածկագիրը ընդհանուր է օրգանիզմների մեծամասնության համար։Օրինակ ՝ ինսուլինի հաջորդականությունը նույն կերպ սինթեզում է ինսուլին, երբ ներմուծվում է այլ օրգանիզմի մեջ։

Բջիջների ներսում ԴՆԹ-ն փաթեթավորվում է  քրոմոսոմների մեջ ․էուկարիորիտների մոտ դրանք գծաձև են, իսկ պրոկարոտների մոտ՝ օղակաձև։ Բջջի բաժանման ժամանակ քրոմոսոմները կրկնապատկվում են ԴՆԹ-ի ռեպլիկացիայի (կրկնապատկման) ժամանակ։Էուկարիոտ օրգանիզմների մոտ ( կենդանիներ,բույսեր,սնկեր և նախակենադիներ) ԴՆԹ-ի հիմնական մասը պահպանվում է կորիզում,իսկ որոշ մասը ՝ օրգանոիդներում (միտոքոնդրիումներում կամ քլորոպլաստներում) ։Պրոկարիոտների մոտ (բակտերիա և արքեա) ԴՆԹ-ն պահպանում է միայն ցիտոպլազմայում։Քրոմոսոմներում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցում են հիստոնային սպիտակուցները։Գենոմի գենետիկական տեղեկատվությունը պահպանվում է գեներում, օրգանիզմի գենետիկական տեղեկատվության ամբողջությունն անվանվում է գենոտիպ ։

Սիստեմատիկա

Տեսակառաջացումն առաջացնում է մի ծառ, որն արտահայտում է տեսակների միջև փոխհարաբերությունները։Սիստեմատիկան ւսումնասիրում է այս հարաբերությունները՝ այսպիսով բացահայտելով տեսակների և տեսակների խմբերի միջև եղած տարբերություններն ու նմանությունները։Սիստեմատիկան հետազոտման ակտիվ ճյուղ էր դեռ էվոլյուցիոն մտքի զարգացումից առաջ։ Ավանդական կերպով, կենդանի օրգանիզմները բաժանվել են հինգ թագավորությունների՝ մոներա,պրոտիտա,սնկեր,բույսեր և կենդանիներ։Սակայն այժմ շատ գիտնականներ հինգ թագավորությունների այսպիսի բաժանումը համարում են հնացած։ Ժամանակակից դասակարգման համակարգը սկսել է երեք դոմենային համակարգով՝ արքեաներ,բակտերիաներ,էկուարիոտներ։ Այս դոմենները ցույց են տալիս, թե արդյոք բջիջներն ունեն կորիզ, թե ոչ, ինչպես նաև կենսաբանական կարևոր կենսամոլեկուլների, օրինակ՝ ռիբոզիմի քիմիական կառուցվածքի տարբերությունները։ Ապա, յուրաքանչյուր թագավորություն առանձին բաժանվում է մինչև յուրաքանչյուր տեսակ դասակարգվում է։Հերթականությունն այսպիսին է՝ դոմեն (կայսրություն),թագավորություն,տիպ,դաս,կարգ,ընտանիք,ցեղ,տեսակ։

Բացի այս կատեգորիաներից կան նաև օբլիգատիվ ներբջջային մակաբույծներ, որոնք համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր։ Շատ գիտնականներ այս կառույցներին նյութափոխանակության առումով չեն համարում կենդանի, քանի որ նրանց մոտ բացակայում են կյանքը բնորոշող մեկ կամ մի քանի հիմնարար գործընթացներ։ Այս խումբը ներառում է վիրուսներին,վիրիոիդներին,պրիոններին, և սատելիտներին։

Էկոլոգիական և միջավայրային

Էկոլոգիան ուսումնասիրում է օրգանիզմների բաշխվածությունը և բազմազանությունը, օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի հետ։Օրգանիզմը կիսում է մի միջավայր, որն ընդգրկում է այլ օրգանիզմներ և կենսական գործոններ,ինչպես նաև տեղական աբիոտիկ՝ անկենդան ֆակտորներ՝  կլիման և էկոլոգիան։Կենսաբանական համակարգերը հետազոտման համար կարող են դժվար լինեն, քանի որ կարող են ունենալ տարբեր հարաբերություններ այլ օրգանիզմների և շրջապատող միջավայրի հետ՝ նույնիսկ ամենամանր մակարդակում։ Մանրադիտակային բակտերիան, տեղային մակարդակով փոփոխելով շաքարի քանակը, նույնությամբ է ազդում շրջակա միջավայրի վրա, ինչպես առյուծը՝ աֆրիկյան սավանաներում սնունդ որոնելիս։ Տեսակների փոխհարաբերությունը կարող է լինել համագործակցային, մրցակցային, մակաբուծային և սիմբիոտիկ։ Էկոհամակարգում լինում են նաև փոխհարաբերություններ երկու և ավելի տեսակներով։

Էկոհամակարգերը հետազոտվում են տարբեր մակարդակներում՝ առանձին օրգանիզմների էկոլոգիայից, նրանց պոպուլյացիաներից մինչև էկոհամակարգեր և կենսոլորտ։<<Պոպուլյացիոն կենսաբանություն>>տերմինն օգտագործվում է որպես «պոպուլյացիոն էկոլոգիայի» փոխարինիչ, բայց պոպուլյացիոն կենսաբանությունն ավելի հաճախ օգտագործվում է հիվանդությունների, վիրուսների, մանրէների դեպքում, իսկ պոպուլյացիոն էկոլոգիան հիմնականում վերաբերում է բույսերին և կենդանիներին։ Էկոլոգիան բաժանվում է շատ բաժինների։Էթոլոգիան ուսումնասիրում է կենդանիների վարքը, հատկապես՝ սոցիալական կենդանիների՝ պրիմատների և շնազգիների։ Հաճախ էթոլոգիան համարվում է կենդանաբանության բաժին։Որոշակի առումով ժամանակակից առաջին էթոլոգը Չարլզ Դարվինն էր, որի «Զգացմունքների արտահայտումը մարդու և կենդանիների մոտ» գիրքն ազդել է շատ էթոլոգների վրա։

Կենսաբանությունը Հայաստանում

Կենսաբանական միտքը հայ մտավորականների միջոցով Հին  Հայաստան է թափանցել արևմուտքից,հելլենական երկրներից։ Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կողբացի ,Ագաթանագեղոսը,Ղազար Փարպեցին,Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում իրենց աշխատանքներում արտացոլել են կենդանաբանության, անատոմիայի,  սաղմնաբանության , ֆիզիոլոգիայի, բուսաբանության և բժշկագիտության հիմունքները։Կենսաբանությունն ավելի մեծ զարգացում է ստանում 12-13-րդ դարերում։ Նշանավոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդությունների վարակիչ բնույթը։ Ամիրդովլաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես՝ ժողովրդական բժշկությանը։ Հայաստանի ֆլորայի առաջին խորն ուսումնասիրությունը կատարել են  Ղևոնդ Ալիշանը և Շահրիմանյանը։ 16-17-րդ դարերի նշանավոր կենսաբաններից է եղել Աբրահամ Կոստանդնոըպոլսեցին ։ Նորագույն շրջանի կենսաբանական հայ մտքի ներկայացուցիչներից էր  Միքայել Նալբանդյանը, որը, բժշկակենսաբանություն կրթություն ստանալով և կանգնած լինելով մատերիալիստական դիրքերում, բազմաթիվ փաստերի հիման վրա տվեց օրգանիզմների էվոլյուցիայի գաղափարը։

Կենսաբանական գիտությունները հայ իրականության մեջ բուռն զարգացում են ապրում խորհրդային կարգերի հաստատումից հետո։ Նոր կազմակերպված Երևանի համալսարանում  , Մոսկվայի, Լենինգրադի, Արևմտյան Եվրոպայի առաջավոր բարձրագույն հաստատություններում ուսանած հայրենասեր բնագետներ կենսաքիմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը   (1875-1941), ֆիզիոլոգ  Տիգրան Մուշեղյանը (1886-1935), ագրոքիմիկոս և մանրէակենսաբան Պողոս Քալանթարյանը  (1887-1942), բուսաբան Հովակիմ Բեդելյանը  (1874-1940), բուսաբույծ Միքայել Թումանյանը (1886-1950), կենդանաբան Ավետիք Տեր-Պողոսյանը  (1880-1954) և ուրիշներ հիմնադրում են հայկական կենսաբանական դպրոցը։ Գիտական օջախները 1943 թվականին միավորվում են Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի   համակարգում։ Լայն մասշտաբով սկսվում է հայրենի ֆլորայի բազմակողմանի ուսումնասիրությունը՝  Արմեն Թախտաջյանի ղեկավարությամբ։ Նրա և մի խումբ երիտասարդ գիտնականների մասնակցությամբ լույս են ընծայվում Հայաստանի ֆլորային նվիրված 8 հատորներ ու մենագրություններ։ Վերելք է ապրում նաև բույսերի ֆիզիոլոգիան ( Միքայել Չայլախյան ,Վահան Ղազարյան  ), առանձին մենագրություններ են հրատարակվում բարձրակարգ բույսերի  անհատական զարգացման և ծերացման խնդիրների վերաբերյալ։
՝Ալեքսեյ Շելկովնիկովի, Սիմոն Յուզբաշյանի, Մ․ Տեր-Մինասյանի ջանքերով զարգանում է կենդանաբանությունը։ Լայն ծավալ են ստանում գլխավորապես  հացազգիների  գենետիկային և սելեկցիային ( Միքայել Թումանյան, Գուրգեն Բաբաջանյան,Վարդան Գուլքանյան), խաղողի վազին (Սուրեն Պոողոսյան , բանջարանոցային մշակաբույսերին ( Հրանտ Բատիկյան  և ուրիշներ) նվիրված հետազոտությունները։ Առանձնակի առաջընթաց է ապրում կենսաքիմիկոսների դպրոցը, որի հիմնական ուշադրությունը նվիրվում է բարձրագույն նյարդային համակարգի կենսաքիմիային ( Հրաչյա Բունիաթյան, Արմեն Գալոյան և ուրիշներ)։ Մանրէակենսաբանական հետազոտությունները վերաբերում են Հայաստանի հողերի մանրէակենսաբանական բնութագրմանը և արդյունակենսաբանական մանրէակենսաբանությանը ( Հարություն Փանոսյան , Էվրիկ Աֆրիկյան)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar