Դարվինիզմ

Դարվինի շուրջերկրյա ճանապարհորդություն

18311836 թվականներին Դարվինը իր Բիգլ նավով կատարեց շուրջերկրյա ճանապարհորդություն, որի ժամանակ նա ուսումնասիրեց այցելած երկրների ֆաունան և ֆլորան։ Հիմնվելով ֆաունայի ուսումնասիրության վրա Դարվինը ենթադրեց, որ Հյուսիսային և Հարավային ամերիկաները երկար ժամանակ եղել են իրարից մեկուսացված։ Կենդանիների մասին նա հետաքրքիր եզրակացություններ արեց Գալապագոսյան կղզիներ այցելելու ընթացքում։ Դարվինը նկատեց, որ այդ կղզիներց յուրաքանչյուրում հանդիպում են տարբեր տեսակի սերինոսներ, որոնք իրարից տարբերվում էին սնման ձևով, կտուցի ձևով։ Պարզվեց, որ կղզիներից մեկում սերինոսները սնվում են կարծր սերմերով, մյուսում՝ միջատներով, երրորդում՝ ծաղիկների նեկտարով։ Շուրջերկրյա երկարատև ճանապարհորդությունից հետո Դարվինը վերադարձավ Անգլիա։ Նա համոզված էր, որ տեսակների փոփոխության պատճառը հանդիսանում է ապրելատեղի պայմանները։

Դարվինի ուսմունքի հիմնական դրույթներ

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

  1. փոփոխականությունը,
  2. ժառանգականությունը,
  3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև.

  1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,
  2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
  3. հարաբերակցական

Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։ Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական բնույթ։

Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։ Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Ընտրություն

Համարվում է էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժը։ Դարվինը տարբերում էր ընտրության երկու ձև՝ արհեստական և բնական։ Արհեստական ընտրությունը կատարվում է մարդու կողմից և լինու է երկու տեսակ՝ ոչ գիտակցական և գիտակցական։ Ոչ գիտակցական ընտրության ժամանակ մարդը չի ծրագրում ստանալ արդյունավետ սորտեր կամ ցեղեր։ Այդ ընտրությունը տեղի է ունենում տարերայնորեն։ Գիտակցական ընտրությունը կատարում է սելեկցիոները, որը ի սկզբանե որոշում է ստանալ որոշակի հատկանիշներով օժտված նոր սորտեր և ցեղեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar